Հաշվետար
<<Սոլարա>> ընկերությունը փնտրում է հաշվետար՝ ընկերության հաշվապահական հաշվառման գործառույթների պատշաճ իրականացման, դրամական միջոցների ընդունման, տրամադրման և հաշվառման, առաջնային հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման, ինչպես նաև համապատասխան հաշվետվությունների կազմման համար
Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը։
Իրականացնել ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը։
Ապահովել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը։
Վերահսկել Ընկերության դրամական հոսքերը, իրականացվող վճարումները և դեբիտորական պարտքերի վիճակը։
Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել համապատասխան ֆինանսական վերլուծություններ։
Ապահովել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունն ու ճշտությունը։
Իրականացնել Ընկերության գույքի, հիմնական միջոցների և պարտավորությունների հաշվառումը։
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունները, ինչպես նաև պաշտոնից բխող այլ գործառույթները։
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
Հաշվապահական հաշվառման և գանձապահական գործառնությունների վերաբերյալ գիտելիքներ
MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի, իմացություն
Հաշվապահական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային գրաֆիկ՝ 09։00-18։00, երկուշաբթիից ուրբաթ Աշխատավայր՝ ք․ Աբովյան, Արդյունաբերական 2-րդ գոտի, 20 շինություն