Head of Sales Department
Աշխատանքի վայրը՝ Երևան Աշխատանքի ձևաչափ՝ Լրիվ դրույք Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:00–18:00՝ անհրաժեշտության դեպքում ճկուն գրաֆիկով։
Պաշտոնի մասին
Մենք փնտրում ենք փորձառու և արդյունքներին միտված Վաճառքի բաժնի ղեկավար ՝ նորաբաց, ժամանակակից և բարձրակարգ Technogym մարզասրահի թիմին միանալու համար։
Մարզասրահը տեղակայված է 6500 քմ մակերեսով նորակառույց, ամբողջությամբ մարզասրահի գործունեության համար նախատեսված շենքում , որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ստեղծված է սպորտի և առողջ ապրելակերպի ժամանակակից պահանջներին համապատասխան։
Մարզասրահը համալրված է Technogym-ի բարձրակարգ և նորագույն մարզասարքավորումներով , ապահովելով մարզումների բարձր որակ և ժամանակակից մարզական միջավայր։
Վաճառքի բաժնի ղեկավարը պատասխանատու կլինի վաճառքի ռազմավարության մշակման և իրականացման, վաճառքի թիմի կառավարման, B2B և B2C ուղղությունների զարգացման , նոր հաճախորդների ներգրավման և վաճառքի ցուցանիշների աճի համար։
Մշակել և իրականացնել մարզասրահի վաճառքի ռազմավարությունը։
Կազմակերպել և ղեկավարել վաճառքի բաժնի աշխատանքը։
Կառավարել և վերահսկել KPI-ների սահմանման, ներդրման և իրականացման գործընթացը՝ ապահովելով վաճառքի թիմի արդյունավետության և սահմանված թիրախների կատարողականի մշտադիտարկումը։
Սահմանել վաճառքի նպատակներ և վերահսկել դրանց իրականացումը։
Ձևավորել, զարգացնել և մոտիվացնել վաճառքի թիմը։
Կազմակերպել աշխատակիցների ուսուցում և վաճառքի հմտությունների զարգացում։
Զարգացնել B2B և B2C վաճառքի ուղղությունները։
Ներգրավել նոր կորպորատիվ և անհատ հաճախորդներ։
Վարել բանակցություններ և կնքել համագործակցության պայմանագրեր։
Մշակել կորպորատիվ անդամակցության և հատուկ առաջարկների փաթեթներ։
Վերլուծել շուկան, մրցակիցներին և հաճախորդների պահանջները։
Հետևել վաճառքի ցուցանիշներին, պատրաստել հաշվետվություններ և առաջարկել բարելավման լուծումներ։
Աշխատել CRM համակարգով և ապահովել հաճախորդների բազայի արդյունավետ կառավարումը։
Համագործակցել մարքեթինգի բաժնի հետ՝ վաճառքի խթանման արշավների և միջոցառումների կազմակերպման նպատակով։
Մասնակցել Մարզասրահի զարգացման և բիզնես որոշումների կայացման գործընթացներին։
Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա փորձ։
Թիմի ղեկավարման առնվազն 1-2 տարվա փորձ։
B2B և B2C վաճառքների փորձը պարտադիր է։
Բանակցելու և ներկայացման գերազանց հմտություններ։
Առաջնորդական և կազմակերպչական բարձր ունակություններ։
Վերլուծական մտածողություն և արդյունքներին միտված աշխատանքային ոճ։
CRM համակարգերի և MS Office ծրագրերի իմացություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մրցակցային աշխատավարձ։
Բոնուսային համակարգ՝ վաճառքի արդյունքների հիման վրա։
Կարիերայի և մասնագիտական զարգացման հնարավորություն։
Աշխատանք դինամիկ և զարգացող միջավայրում։
Մարզասրահի ծառայություններից օգտվելու հատուկ պայմաններ։
Ժամանակակից և մոտիվացնող աշխատանքային մթնոլորտ։
Եթե Դուք ունեք վաճառքի թիմ ղեկավարելու փորձ, առաջնորդական հմտություններ և ցանկանում եք դառնալ նորաստեղծ, խոշոր և ժամանակակից մարզական նախագծի զարգացման առանցքային մասնակիցը, ապա սպասում ենք Ձեր դիմումին ՝ hr@bpark.am: