Administrative Assistant to the President of the Company
Փնտրում ենք բարձր պատասխանատվությամբ, կազմակերպված և գրագետ մասնագետի, որը կապահովի ընկերության նախագահի առօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու վարչական աջակցությունը։
- Ընկերության նախագահի աշխատանքային օրակարգի պլանավորում և համակարգում,
- Հանդիպումների, գործնական այցերի և միջոցառումների կազմակերպում,
- Ներքին և արտաքին գործընկերների հետ հաղորդակցության ապահովում,
- Օտարերկրյա գործընկերների հետ անգլերեն և ռուսերեն լեզուներով գրագետ գործնական նամակագրության վարում,
- Պաշտոնական նամակների, փաստաթղթերի, հաշվետվությունների և ներկայացումների պատրաստում,
- Հանդիպումների արձանագրում և հանձնարարականների կատարման վերահսկում,
- Փաստաթղթաշրջանառության վարում և տեղեկատվության գաղտնիության պահպանում։
- Բարձրագույն կրթություն,
- Ադմինիստրատիվ օգնականի, գործադիր տնօրենի օգնականի կամ համանման պաշտոնում աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր,
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով պաշտոնական ու գործնական նամակագրություն ինքնուրույն վարելու կարողություն,
- MS Word, Excel, PowerPoint և Outlook ծրագրերի լավ իմացություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի աշխատանք համակարգելու կարողություն,
- Հաղորդակցման բարձր մշակույթ և գործարար էթիկայի պահպանում,
- Պատասխանատվություն, ճշտապահություն, նախաձեռնողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն,
- Գաղտնիություն և վստահելիություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ նշելով << ադմինիստրատիվ օգնական>> պաշտոնի անվանումը։