Հաճախորդների սպասարկման մասնագետ

SearchDesk Platforms CJSCYerevanstaffamveröffentlicht 20.10.2026

Your tasks

Մենք փնտրում ենք հաճախորդակենտրոն և պատասխանատու մասնագետի, որը կմիանա մեր հաճախորդների սպասարկման թիմին։ Այս դերում դուք կլինեք հարթակի օգտատերերի առաջին կոնտակտային անձը՝ օգնելով նրանց արագ և արդյունավետ լուծել իրենց հարցերը՝ անշարժ գույքի որոնումից մինչև հայտարարությունների կառավարում։ Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, արագ եք կողմնորոշվում նոր իրավիճակներում և ցանկանում եք զարգանալ դինամիկ թիմում, սպասում ենք ձեր ինքնակենսագրականներին։

  • Թեժ գծի մուտքային զանգերի ընդունում, ինչպես նաև կայքի առցանց չատի, մեսենջերների և էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող հարցումների օպերատիվ մշակում
  • Ելքային զանգերի կատարում՝ հայտերի մանրամասները ճշտելու, տվյալների բազաները թարմացնելու, ինչպես նաև գործընկերային ծառայությունների շրջանակում
  • Օգտատերերին աջակցություն կայքում կողմնորոշվելու հարցում՝ անշարժ գույքի որոնում, ինտերակտիվ քարտեզի և զտիչների կիրառում
  • Խորհրդատվություն հայտարարությունների տեղադրման, խմբագրման, մոդերացիայի և առաջխաղացման գործիքների (վճարովի ծառայություններ, սակագներ, սահմանափակումներ) վերաբերյալ
  • Գործակալությունների, բրոքերների և կառուցապատողների տեխնիկական ուղղորդում՝ անձնական կաբինետի կառավարման հարցերում
  • Կայքի աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրների նախնական ախտորոշում (լուսանկարների վերբեռնման սխալներ, տվյալների փոխանակման խափանումներ, անձնական հաշիվ մուտք գործելու դժվարություններ)
  • Չլուծված տեխնիկական խնդիրների և ոչ ստանդարտ հարցումների փոխանցում (էսկալացիա) ծրագրավորման կամ մոդերացիայի թիմին
  • Սպասարկման որակի, հայտարարություններում առկա տվյալների ճշգրտության կամ գործընկերների գործողությունների վերաբերյալ բողոքների քննարկում և լուծում
  • Վիճելի իրավիճակների կարգավորում և խնդրի լուծման օպերատիվ տարբերակների առաջարկում՝ ընկերության ներքին կանոնակարգերին համապատասխան
  • Բոլոր հարցումների, դրանց կարգավիճակների և արդյունքների գրանցում ընկերության CRM համակարգում
  • Հաճախորդների տվյալների պարբերական թարմացում և հարակից ստորաբաժանումների համար անհրաժեշտ նշումների կատարում

Requirements

  • Հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի կամ տեխնիկական աջակցության ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է՝ առնվազն 1 տարի)
  • Գրագետ և հստակ հայերեն՝ բանավոր և գրավոր
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն [մակարդակը]
  • Համակարգչից վստահ օգտվելու հմտություն, վեբկայքերի աշխատանքի սկզբունքների իմացություն
  • CRM համակարգերի և մեծ ծավալի տվյալների բազաների հետ աշխատելու փորձ
  • Հաճախորդակենտրոն մոտեցում և բարձր էմպաթիա
  • Սթրեսակայունություն և բարդ կամ էմոցիոնալ հաճախորդների հետ արդյունավետ շփվելու կարողություն

What we offer

Մենք առաջարկում ենք

  • Տարեկան 6 լրացուցիչ ազատ օր և ամսական մինչև 6 ժամ անձնական կարիքներով բացակայելու հնարավորություն
  • Սպորտային փաթեթի ֆինանսավորում
  • Նվերներ Ամանորի, ծննդյան օրվա, Մարտի 8-ի կամ Հունվարի 28-ի առթիվ
  • Թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ

Other

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքի վայրը՝ Սասնա Ծռեր 2
  • Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00