Անշարժ գույքի գործակալ
About the company
«Բանալի» Ընկերությունը ընդլայնում է իր թիմը։ Մենք փնտրում ենք նպատակասլաց և էներգիկ մասնագետների, ովքեր ցանկանում են կառուցել հաջողակ կարիերա վաճառքի ոլորտում և ունենալ կայուն ու բարձր եկամուտ։
Your tasks
- Անշարժ գույքի շուկայի մշտական ուսումնասիրություն (գներ, պահանջարկ, առաջարկ)։
- Գործող բազայի պարբերական թարմացում և նոր գույքերի ներգրավում։
- Հաճախորդներին գույքի գնման, վաճառքի կամ վարձակալության գործընթացների վերաբերյալ պրոֆեսիոնալ խորհրդատվության տրամադրում։
- Բանակցությունների վարում, պայմանագրերի կնքման կազմակերպում և իրավական փաստաթղթերի նախապատրաստման վերահսկում։
Requirements
- Գերազանց հաղորդակցման և բանակցելու հմտություններով։
- Անշարժ գույքի շուկայի ոլորտում 1 կամ ավել աշխատանքային փորձով:
- Պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց
- Հայերենի գերազանց (գրավոր և բանավոր) տիրապետմամբ։
- Համակարգչային գրագիտությամբ և թիմում աշխատելու ունակությամբ։
- Ռուսերենի և անգլերենի լավ տիրապետումը, ինչպես նաև մարքեթինգային բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն:
What we offer
Մենք առաջարկում ենք
- Տարեկան 6 լրացուցիչ ազատ օր և ամսական մինչև 6 ժամ անձնական կարիքներով բացակայելու հնարավորություն
- Սպորտային փաթեթի ֆինանսավորում
- Նվերներ Ամանորի, ծննդյան օրվա, Մարտի 8-ի կամ Հունվարի 28-ի առթիվ
- Թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ
Other
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքի վայրը՝ Սասնա Ծռեր 2
- Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00