SMM Specialist / Content Creator
Romanika Clinic-ը փնտրում է փորձառու SMM մասնագետ / Content Creator։
Փնտրում ենք ստեղծագործ, նախաձեռնող և ժամանակակից թրենդերին հետևող մասնագետի, ով կկարողանա զարգացնել մեր կլինիկայի սոցիալական հարթակները, ստեղծել հետաքրքիր և որակյալ բովանդակություն, ինչպես նաև առաջարկել նոր գաղափարներ՝ բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար։
Նախապատվությունը կտրվի beauty և էսթետիկ բժշկության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող թեկնածուներին։
Աշխատանքը նախատեսում է ներկայություն կլինիկայում՝ նկարահանումների և կոնտենտի ստեղծման նպատակով։
Reels-երի նկարահանում և պրոֆեսիոնալ վիդեոմոնտաժ
Կրեատիվ գաղափարների և սցենարների մշակում
Հետաքրքիր և գրավիչ Stories-ների ստեղծում
Instagram և Facebook էջերի վարում և զարգացում
Ամսական կոնտենտ պլանի կազմում
Կլինիկայի պրոցեդուրաների և արդյունքների ներկայացում
Սոցիալական ցանցերի թրենդերի ուսումնասիրություն և կիրառում
Նոր գաղափարների առաջարկում՝ կլինիկայի ճանաչելիության բարձրացման և նոր հաճախորդների ներգրավման նպատակով
Սոցիալական էջերի արդյունավետության վերլուծություն
SMM ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Reels-երի նկարահանման և պրոֆեսիոնալ վիդեոմոնտաժի հմտություններ
CapCut, Adobe Premiere Pro կամ այլ մոնտաժային ծրագրերի իմացություն
Կրեատիվ մտածողություն և հետաքրքիր սցենարներ մշակելու կարողություն
Instagram-ի ալգորիթմների և արդի թրենդերի իմացություն
Հայերեն և ռուսերեն լեզուների գրագետ տիրապետում
Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
Beauty և էսթետիկ բժշկության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է