Գույքային հայտերի առաջնային մշակման բաժնի մասնագետ
ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է գույքային հայտերի առաջնային մշակման բաժնի մասնագետ:
- ԱՊՊԱ գույքային հատուցումների դիմումների ընդունում և մուտքագրում ծրագիր։
- Հաճախորդներին թերի փաստաթղթերով հայտերի վերաբերյալ ծանուցում։
- Ինքնաշխատ դիմումների ընդունում։
- Էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների ընդունում և համակարգում։
- Այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցություն։
- Այլ ապահովագրական ընկերությունների հետ կապի հաստատում, գույքային հատուցումների դիմումների ամբողջականությունն ապահովելու նպատակով։
- Բարձրագույն կրթություն,
- Հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտման և լուծումներ առաջարկելու, կիրթ և գրագետ բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Մտքերը գրագետ և հստակ արտահայտելու կարողություն,
- Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։