Ադմինիստրատիվ աշխատակից
Եթե պատասխանատու եք և սիրում եք աշխատել մարդկանց ու տեղեկատվության հետ՝ միացե՛ք REDstore-ի թիմին։
ՀԾ ծրագրով ապրանքների մուտքագրում և տվյալների վարում
Ապրանքների և համապատասխան տեղեկատվության ճիշտ մուտքագրում, վերահսկում
Փաստաթղթերի և ներքին տեղեկատվության հետ աշխատանք
Մուտքային հեռախոսազանգերի և հաճախորդների հարցումների սպասարկում
Գրասենյակային և կազմակերպչական աշխատանքների իրականացում
Անհրաժեշտության դեպքում սերվիս կենտրոնի աշխատանքային գործընթացների վարչական աջակցություն և վաճառքի իրականացում
Ղեկավարության կողմից տրված ընթացիկ և այլ առաջադրանքների կատարում
Հայերեն տեքստերի արագ և ճշգրիտ մուտքագրման կարողություն
Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
Փաստաթղթերի և ապրանքային տվյալների հետ ուշադիր աշխատելու կարողություն
Գրագետ հաղորդակցվելու և հաճախորդների հետ շփվելու հմտություն
Թիմում աշխատելու ունակություն
Բարձր պատասխանատվություն և ճշտապահություն
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տվյալներ՝
Աշխատանքի վայր՝ Կենտրոն համայնք
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
Մրցակցային աշխատավարձ՝ քննարկվում է հարցազրույցի ընթացքում
Դիմելու կարգը՝
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, Ձեր ինքնակենսագրականը ուղարկեք hr@redstore.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «Ադմինիստրատիվ աշխատակից»։
Խնդրում ենք դիմել նշված պահանջներին համապատասխանելու դեպքում։
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.