ՄՌԿ մասնագետ
Ռեդ Սթոր ընկերությունը փնտրում է ՄՌԿ մասնագետի
- Թափուր հաստիքների համալրման նպատակով աշխատանքի հայտարարությունների կազմում և համապատասխան հարթակներում տեղադրում։
- Թեկնածուների ինքնակենսագրականների տվյալների բազայի վարում։
- Հարցազրույցների կազմակերպում
- Աշխատակիցների ընդունման գործընթացի կազմակերպման և իրականացման աջակցություն։
- Նոր աշխատակիցների մատնահետքերի գրանցման, համազգեստի և անվանաքարտի տրամադրման գործընթացների իրականացում։
- Մատնահետքերի հաշվառման ծրագրից ամենօրյա հաշվետվությունների արտահանում և աշխատաժամանակի հաշվառման աղյուսակների (տաբելների) լրացում։
- Աշխատակիցների անձնական տվյալների բազայի վարում, թարմացում և համակարգում։
- Աշխատակիցների անձնական գործերի և անհրաժեշտ փաստաթղթերի վարում ու համակարգում։
- ՄՌԿ բաժնի ընթացիկ գործառույթների իրականացում։
- Աշխատակիցների ադապտացիայի (Onboarding) գործընթացի կազմակերպման և իրականացման աջակցություն։
- Աշխատակիցներին ՄՌԿ ընթացակարգերի, ներքին կարգապահական կանոնների և ընկերության աշխատանքային պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- ՀՀ Աշխատանքային օրենսդրության լավ իմացություն
- MS Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
- Հաղորդակցման ,բանակցային գերազանց հմտություններ
- Աշխատանքի վայր՝ Կենտրոն համայնք
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
Դիմելու կարգ՝
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@redstore.am էլ. հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (ՄՌԿ մասնագետ ):
Խնդրում ենք դիմել միայն նշված պահանջներին բավարարելու դեպքում։