Գրասենյակի ադմինիստրատոր

RED Invest GroupYerevanstaffamveröffentlicht 15.09.2026

RED Invest Group անշարժ գույքի մասնագիտացված ընկերությունը, փնտրում է նախաձեռնող և բարձր պատասխանատվության զգացումով մասնագետ, ով կմիանա մեր թիմին՝ աջակցելու գրասենյակային գործընթացներին։

Վարչական և կազմակերպչական աջակցության տրամադրում։

Հանդիպումների կազմակերպում, հյուրերի ընդունում և հյուրասիրության ապահովում։

Աջակցություն գրասենյակի ղեկավարին ընթացիկ հարցերով և ըստ անհրաժեշտության

Համագործակցություն արտաքին գործընկերների հետ։

Գրասենյակի անխափան աշխատանքի ապահովում՝ տարածքի կոկիկության կազմակերպում, մաքրության, տեխնիկայի աշխատանքունակության և ընդհանուր կարգապահության վերահսկմամբ։

Մատակարարների, սպասարկող ընկերությունների և այլ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն ըստ անհրաժեշտության

Ներքին հաղորդակցության(CRM) համակարգի աջակցում։

Բակալավրի աստիճան՝ ադմինիստրատիվ, կառավարում կամ հարակից ոլորտ։

1 տարվա փորձ ադմինիստրատիվ ոլորտում։

Ուժեղ կազմակերպչական հմտություններ և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն։

Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ։

Տեխնիկական գիտելիքներ (օր.՝ Microsoft Office,Bitrix24)

Անընդհատ համալրվող արտոնությունների փաթեթ

Աշխատանք ընկերությունում, որն ունի կայուն աճ, բարձր չափանիշներ և զարգացած թիմային մշակույթ։

Մասնագիտական զարգացում, թրեյնինգներ և ներքին ուսուցումներ։

Մրցունակ վարձատրություն

Կարգավորված աշխատանքային միջավայր և հստակ գործընթացներ։

Աշխատանքին դիմելուց առաջ, խնդրում ենք կրկին ուշադիր ընթերցել պարտականություններ բաժնում նշված կետերը։