Key Account Manager
Ռեյթ ԱՄ ՍՊԸ-ն փնտրում է նախաձեռնող հաշիվների կառավարման մենեջերի, ով միանալով թիմին կմասնակցի Rate.Trading նորարարական հարթակի զարգացմանը։ Դերը նախատեսված է արագ աճող B2B հաճախորդների բազայի կառուցման, գործընկերների ներգրավման և բարձր պահանջարկ ունեցող ֆինանսական պրոդուկտի մաս դառնալու համար։
- Հավաքագրել տեղեկատվություն ընկերության պոտնեցիալ B2B հաճախորդների վերաբերյալ
- Խթանել ընկերության վաճառքները սառը զանգերի և հանդիպումների միջոցով
- Զարգացնել գործող և նոր վաճառքի ուղիները
- Բացահայտել B2B հաճախորդների պահանջարկը և ներկայացնել վերջինիս բավարարող առաջարկներ
- Ներգրավել և համակարգել նոր B2B հաճախորդների (onboarding)
- Կառավարել շարունակական համագործակցությունը գործող B2B հաճախորդների հետ։
- Համագործակցել կազմակերպության այլ բաժինների հետ՝ հաճախորդներին լավագույն լուծումներ տրամադրելու նպատակով։
- Աջակցել բանկային հաշիվների բացման գործընթացին և տրամադրել ընդհանուր օպերացիոն աջակցություն
- Ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին։
- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում
- Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձի առկայություն
- Վաճառքի և բանակցությունների վարման հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Օտար լեզուների (ռուսերեն կամ անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Սեղմ ժամկետներում աշխատելու և առաջադրանքներում ճիշտ առաջնահերթություններ տալու ունակություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: