Telesales / Cold Calling Specialist
«Qterminal» ընկերությունը փնտրում է նպատակասլաց ու հաճելի ձայնային տվյալներով հեռախոսային վաճառքի մասնագետի։ Եթե դու ունես համոզելու ձիրք, սիրում ես շփվել մարդկանց հետ և ուզում ես ստանալ բարձր եկամուտ՝ կախված քո անձնական արդյունքներից, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։ Քո հիմնական նպատակը լինելու է մեր հարմարավետ գրասենյակից կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել մեր ժամանակակից ՀԴՄ/POS սարքավորումների վաճառքի կամ փոխանակման (բարտերի) շահավետ առաջարկները։
Իրականացնել ելքային (սառը) զանգեր ընկերության կողմից տրամադրված պոտենցիալ հաճախորդների բազայով։
Գրագետ և մատչելի կերպով ներկայացնել ընկերության պրոդուկտները (ՀԴՄ/POS սարքեր) և դրանց առավելությունները։
Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել օպտիմալ լուծումներ:
Պատասխանել հաճախորդների հարցերին և աշխատել առարկությունների հետ:
Գրանցել զանգերի արդյունքները և կնքել հաջողված գործարքներ։
Հայերենի գերազանց իմացություն, գրագետ և հստակ բանավոր խոսք:
Հեռախոսով արդյունավետ հաղորդակցվելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Սթրեսակայունություն, մերժումներին պրոֆեսիոնալ մոտենալու կարողություն։
Նպատակասլացություն և արդյունքին միտված աշխատելաոճ։
Հեռախոսային վաճառքի (Cold calling) կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։
Աշխատանքային գրաֆիկ. Երկ - ՈՒրբ՝ 10։00 - 18։00, Շաբաթ՝ 10։00 - 14։00 (աշխատանք գրասենյակից):
Վարձատրություն. Աշխատանքը բացառապես տոկոսային / գործարքային է (ֆիքսված աշխատավարձ նախատեսված չէ)։ Դուք ստանում եք բարձր տոկոսավճար յուրաքանչյուր հաջողված վաճառքից կամ գործարքից։ Սա հնարավորություն է վաստակելու անսահմանափակ՝ կախված միայն Ձեր ակտիվությունից և հմտություններից։
Անվճար ուսուցում պրոդուկտի և վաճառքի տեխնիկաների վերաբերյալ:
Աջակցություն և անհրաժեշտ տեղեկատվական բազա ընկերության կողմից:
Հետաքրքրե՞ց: Ուղարկիր քո CV-ն (ինքնակենսագրականը) info@qterminal.am էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով «Հեռախոսային վաճառքի մասնագետ» :
Հասցե՝ Քըրք Քըրքորյան 34