Call Center Operator and Showroom Service Specialist

QterminalYerevanstaffamveröffentlicht 26.10.2026

About the company

«Qterminal» ընկերությունը՝ Հայաստանում Newland ընկերության պաշտոնական ներկայացուցիչը և նոր սերնդի ՀԴՄ սարքերի սպասարկողը, փնտրում է բարեհամբույր, արագ կողմնորոշվող և պատասխանատու մասնագետի՝ հաճախորդների սպասարկման թիմին միանալու համար (սրահ և զանգերի կենտրոն)։Մենք փնտրում ենք կադրերի՝ բացառապես երկարաժամկետ համագործակցության նպատակով։ Եթե դուք սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք գրագետ խոսք և ցանկանում եք աշխատել դինամիկ միջավայրում, մենք սպասում ենք Ձեզ։

Your tasks

  • Զանգերի կենտրոնի աշխատանքների իրականացում (մուտքային զանգերի սպասարկում և ելքային զանգերի կատարում):
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և առաջնային տեխնիկական աջակցության տրամադրում (հեռախոսով կամ տեղում):
  • Սպասարկման սրահ այցելած հաճախորդների դիմավորում և ուղղորդում:
  • Հայտերի գրանցում համակարգում և հետադարձ կապի ապահովում:
  • Ընթացիկ փաստաթղթաշրջանառության վարում և ադմինիստրատիվ հարցերի կարգավորում:

Requirements

  • Երկարաժամկետ աշխատելու նպատակադրվածություն (Հաստիքը համատեղելի չէ ուսման հետ, ակտիվ ուսանողների հայտերը չեն դիտարկվելու):
  • Բանավոր և գրավոր գրագետ հաղորդակցման հմտություններ:
  • Սթրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակները հարթելու կարողություն:
  • Համակարգչից և գրասենյակային ծրագրերից (MS Office) օգտվելու իմացություն:
  • Աշխատասիրություն և նորը սովորելու պատրաստակամություն:
  • Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն:

How to apply

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) info@qterminal.am էլ․հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Other

Աշխատանքային ժամեր՝ Երկ - ՈՒրբ՝ 10։00 - 18։00, Շաբաթ՝ 10։00 - 14։00

Հ․Գ Աշխատանքի հետ կապված մնացած մանրամասները՝ հարցազրույցի ընթացքում։

Հասցե՝ Քըրք Քըրքորյան 34

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.