Accountant
Qebuli Climate -ը Վրաստանում գործող ընկերություն է, որի հիմնական գործունեությունն է ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման համակարգերի վաճառքը։ Ընկերությունն արդեն ներկայացված է Հայաստանի շուկայում և նախատեսում է հետագայում ընդլայնել և զարգացնել իր գործունեությունը։
Այս նպատակով ընկերությունը փնտրում է Հաշվապահ , որը պատասխանատու կլինի ընկերության Հայաստանի մասնաճյուղի հաշվապահական հաշվառման և համապատասխան ֆինանսական գործընթացների ճիշտ իրականացման համար՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
Անմիջական ղեկավար՝ Տնօրեն
Ամենօրյա հաշվապահական հաշվառման վարում;
Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի մշակում և վերահսկում;
Եկամուտների և ծախսերի հաշվառում;
Բանկային գործառնությունների, հաշվարկների և դրամարկղի հաշվառում;
Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում;
Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և համապատասխան մարմիններին ներկայացում;
Գործող հաշվապահական, հարկային և ֆինանսական օրենսդրության պահանջների պահպանում;
Ներմուծման հետ կապված հաշվապահական և հարկային գործառնությունների իրականացում, ներառյալ ներմուծման ընթացակարգերի, մաքսային փաստաթղթերի և համապատասխան հաշվառման հետ աշխատանքը;
Անհրաժեշտության դեպքում ղեկավարության համար ֆինանսական տեղեկատվության և հաշվետվությունների պատրաստում;
Աուդիտի և այլ համապատասխան ստուգումների ընթացքում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստում;
Հաշվապահական գործընթացների պատշաճ կազմակերպման և փաստաթղթերի ճշգրտության ապահովում։
Բարձրագույն կրթություն;
Հաշվապահի աշխատանքային փորձ;
Ռուսերենի լավ իմացությունը պարտադիր պահանջ է;
Հաշվապահական ծրագրերով աշխատելու փորձ․ ARMSoft ծրագրով աշխատանքի փորձը կհամարվի առավելություն;
MS Excel -ի լավ իմացություն;
Հայաստանի գործող հարկային, հաշվապահական և համապատասխան ֆինանսական օրենսդրության իմացություն, ինչպես նաև հարկային հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման սկզբունքների լավ իմացություն;
Ներմուծման ընթացակարգերի և ներմուծման հետ կապված հաշվապահական/հարկային գործառնությունների իմացություն;
Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն;
Անկախ աշխատելու ունակություն։
Աշխատանքի ձևաչափ՝ հեռավար։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ամսական 1–2 անգամ այցելություն գրասենյակ։ Հասցե՝ Երևան, Զ. Անդրանիկի փ., 61, շենք 1/1
Աշխատանքային գրաֆիկ՝ ստանդարտ լրիվ դրույք;
Համագործակցությունը հնարավոր է ինչպես անհատ հաշվապահի, այնպես էլ հաշվապահական աութսորսինգային ծառայություններ մատուցող ընկերության հետ։
Վարձատրություն
CV-ն ուղարկելիս խնդրում ենք պարտադիր նշել ձեր ակնկալվող վարձատրությունը .
Եթե ծառայությունները մատուցում եք որպես անհատ հաշվապահ՝ նշեք ցանկալի ամսական վարձատրությունը «Ուղեկցող նամակ» բաժնում ։
Եթե ներկայացնում եք հաշվապահական աութսորսինգային ընկերություն՝ նշեք համապատասխան ամսական ծառայության արժեքը։
Վարձատրությունը կքննարկվի՝ հաշվի առնելով թեկնածուի փորձը և որակավորումը։
Եթե համապատասխանում եք вакансիայի պահանջներին, խնդրում ենք ուղարկել ձեր CV-ն։ CV-ն պետք է կազմված լինի ռուսերեն կամ անգլերեն լեզվով։
Ընտրության փուլեր
Թեկնածուների ընտրությունը կիրականացվի CV-ների նախնական դիտարկման հիման վրա, որից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Ընկերությունը կապ կհաստատի միայն ընտրված թեկնածուների հետ։
Ընկերության մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ https://qebuli-climate.am/