SMM մասնագետ

Pulse MarketingYerevanstaffamveröffentlicht 04.09.2026

Pulse Marketing մարքեթինգային ընկերությունը փնտրում է SMM Specialist -ի, ով ունի սոցիալական մեդիայի կառավարման գործնական փորձ, հասկանում է տարբեր բրենդների հաղորդակցության առանձնահատկությունները, կարողանում է մշակել նպատակային կոնտենտ և արդյունավետ համագործակցել ինչպես հաճախորդների, այնպես էլ թիմի անդամների հետ։ 

Սոցիալական մեդիայի էջերի ամենօրյա կառավարում և վարում

SMM ռազմավարության և կոնտենտ պլանների մշակում

Կոնտենտի գաղափարների մշակում՝ հաշվի առնելով բրենդի նպատակներն ու թիրախային լսարանը

Տեքստերի և հրապարակումների պատրաստում

Հաճախորդների հետ ամենօրյա հաղորդակցություն և աշխատանքային հարցերի համակարգում

Հաճախորդի պահանջների և առաջադրանքների ճիշտ ընկալում, փոխանցում և իրականացում

Սոցիալական մեդիայի թրենդների և նոր ֆորմատների ուսումնասիրում ու կիրառում

Հրապարակումների արդյունավետության մշտադիտարկում և վերլուծություն

Արդյունքների հիման վրա առաջարկների ներկայացում

Համագործակցություն դիզայներների, լուսանկարիչների, վիդեոգրաֆների և մարքեթինգային թիմի այլ անդամների հետ

SMM ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ

Կոնտենտի պլանավորման և սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման հմտություններ

Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն

Հաղորդակցման հմտություններ

Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատանքը համակարգելու կարողություն

Կրեատիվ մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն

Թրենդներին հետևելու և դրանք համապատասխան կոնտենտի վերածելու ունակություն

Պատասխանատվություն, կազմակերպվածություն և թիմում աշխատելու կարողություն

Նախաձեռնողականություն

Մենք առաջարկում ենք

Աշխատանք մասնագիտական և դինամիկ մարքեթինգային միջավայրում

Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն

Հետաքրքիր և բազմազան նախագծերի վրա աշխատելու հնարավորություն

Աջակցող և համագործակցային թիմ

Կայուն աշխատանքային պայմաններ

Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր CV-ն pulsemarketingyvn@gmail.com էլ․ հասցեին։

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.