Ընդունարանի ադմինիստրատոր

ONEX LLCYerevanstaffamveröffentlicht 12.11.2026

Փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և հաղորդակցվող ընդունարանի ադմինիստրատորի, ով կապահովի գրասենյակի ընդունարանի բնականոն աշխատանքը, այցելուների պատշաճ դիմավորումը և գրասենյակային միջավայրի կազմակերպվածությունը։ Այս դերում կարևոր է ուշադրությունը մանրուքների նկատմամբ, նախաձեռնողականությունը և առօրյա կազմակերպչական հարցերին արագ արձագանքելու կարողությունը։

  • Դիմավորել գրասենյակ այցելող հյուրերին, թեկնածուներին, թրեյնինգների և հանդիպումների մասնակիցներին՝ անհրաժեշտության դեպքում ուղղորդելով համապատասխան սենյակներ։
  • Հետևել ընդունարանի և հանդիպումների սենյակների պատրաստվածությանը, կոկիկությանը և անհրաժեշտ պարագաների առկայությանը։
  • Վերահսկել խոհանոցի և գրասենյակային տարածքների սպառվող պարագաների առկայությունը (սուրճ, թեյ, ջուր, բաժակներ, անձեռոցիկներ և այլն) և ժամանակին տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
  • Ապահովել սուրճի մեքենաների և ջրի քուլերների պատշաճ աշխատանքը՝ իրականացնելով դրանց առօրյա սպասարկումը, լիցքավորումը և ջրի տարաների փոխարինումը։
  • Հետևել գրասենյակային տարածքների ընդհանուր մաքրությանը, կոկիկությանը և հարմարավետությանը։
  • Արձագանքել գրասենյակի առօրյա կազմակերպչական և կենցաղային հարցերին՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան պատասխանատուներին։
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի գործառույթներից բխող այլ հանձնարարություններ։
  • Հաղորդակցման և սպասարկման հմտություններ։
  • Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Նախաձեռնողականություն և առօրյա խնդիրներին արագ արձագանքելու կարողություն։
  • Բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ կազմակերպելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։
  • Թիմում աշխատելու և տարբեր մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։
  • Հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, էլեկտրոնային փոստ)։