New Way Holding a freight transportation company, is expanding its team and is looking for a Customer Support Specialist with experience in logistics.
Մեզ անհրաժեշտ է արդյունք ստեղծող և պատասխանատու աշխատակից, ով տիրապետում է միջազգային բեռնափոխադրումների օպերացիոն գործընթացներին, ունի հաճախորդամետ մոտեցում և պատրաստ է ապահովել մեր հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։ Եթե Դուք սիրում եք լոգիստիկայի դինամիկան, կարողանում եք արագ ու արդյունավետ լուծումներնտալ ֆորսմաժորային իրավիճակներում, պատրաստ եք ստանձնել պատասխանատվություն և ձգտում եք նոր բարձունքների, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
Առկա հաճախորդների հետ ընթացիկ հաղորդակցության ապահովում, հարցումների մշակում և բարձրորակ սպասարկման իրականացում
Բեռնափոխադրման ամբողջական օպերացիոն գործընթացի կազմակերպում, տեղաշարժի մշտական մոնիտորինգ (tracking) և հաճախորդներին ժամանակին իրազեկում
Միջազգային գործընկերների, փոխադրողների, ծովային/օդային գծերի և գործակալների հետ օպերատիվ կապի պահպանում
Բեռնափոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում (CMR, BL, AWB)
Ծագած ընթացիկ խնդիրների, ուշացումների և ֆորսմաժորային իրավիճակների արագ ու անխափան լուծում
MS Office (Word, Excel) և էլեկտրոնային հաղորդակցության (Email/CRM) գործիքների գերազանց իմացություն
Միջազգային բեռնափոխադրումների (ցամաքային, ծովային, օդային) օպերացիոն գործընթացների և Incoterms պայմանների գերազանց իմացություն
Միջազգային և տեղական գործընկեր կազմակերպությունների հետ շարունակական կապի ապահովում, հարցումների մշակում և օպերատիվ հաղորդակցություն
Լեզուների (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գերազանց իմացություն և բարձր հաղորդակցման հմտություններ
Բարձր պատասխանատվություն, սթրեսակայունություն, բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ կառավարելու (Multitasking) ունակություն և ֆորսմաժորային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ ՝ 10։00 - 18։00 աշխատանքային ժամերով։
Ընկերությունն առաջարկում է մրցունակ վարձատրություն և արդյունքների վրա հիմնված բոնուսային համակարգ։ Վարձատրության վերջնական պայմանները քննարկվում են անհատական կարգով՝ հարցազրույցի ընթացքում (հիմնվելով թեկնածուի փորձի և որակավորման վրա)։ Ձեր ֆինանսական հաջողությունը ուղղակիորեն կախված է Ձեր աշխատանքի արդյունավետությունից և մանրուքների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից։