Sales Specialist
About the company
Նաիրի Ինշուրանսը փնտրում է շատ ակտիվ և պատրաստակամ վաճառքի մասնագետների, ովքեր կնպաստեն Ընկերության ապահովագրական ծառայությունների վաճառքի ծավալների ընդլայնմանը։
Your tasks
- Իրականացնել Ընկերության ապահովագրական ծառայությունների առաջխաղացման և վաճառքի գործընթացը
- Տրամադրել համապատասխան խորհրդատվություն, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը ՝ հասկանալով նրանց հատուկ կարիքները, նախասիրությունները և բյուջետային նկատառումները, ներկայացնել հարմարեցած լուծումներ, իրականացնել հանդիպումներ
- Ներգրավել նոր հաճախորդներ, վերջիններիս հետ վարել պայմանագրերի կնքման գործընթացը
- Իրականացնել առկա հաճախորդների պորտֆելի զարգացում, առաջարկել լրացուցիչ ապահովագրական ծառայություններ և ապահովել պայմանագրերի վերակնքման գործընթացը
- Վաճառքի գործընթացում լուծել հաճախորդների առարկությունները, մտահոգությունները
- Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր
- Լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների և մրցակիցների առաջարկների վերաբերյալ
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Requirements
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Ապահովագրական գործի, ապահովագրական օրենսդրության իմացությունը ցանկալի է
- Հաղորդակցման ունակություն և կազմակերպչական ձիրք
- Ճկունություն և պատասխանատվության զգացում
- Արագ սովորելու և ընկալելու ունակություն
- Թիմայնություն և անընդհատ զարգացման ձգտում
- Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/։
How to apply
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Վաճառքի մասնագետ»: Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է ։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.