Հաշվապահ-գանձապահ

Mercedes-Benz Armenia | "Avangard Motors" CJSCYerevanstaffamveröffentlicht 08.10.2026

«Ավանգարդ-Մոթորս» ընկերությունը՝ «Մերսեդես-բենց» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, աշխատանքի է հրավիրում հաշվապահական գիտելիքներով, պատասխանատու, ազնիվ և կազմակերպված հաշվապահ-գանձապահի:

Իրականացնել դրամարկղային գործառնությունները՝ ապահովելով կանխիկ և անկանխիկ վճարումների ճշգրիտ ընդունումն ու ձևակերպումը։

Վարել դրամարկղը՝ ապահովելով դրամական միջոցների ընդունումը, պահպանումը, տրամադրումը և հաշվառումը՝ համաձայն սահմանված կարգի։

Վերահսկել դրամարկղային մնացորդները և ապահովել դրանց համապատասխանությունը հաշվապահական տվյալներին։

Կազմել, ստուգել և վարել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները, կանխիկի հաշվետվությունները։

Մուտքագրել և մշակել հաշվապահական տվյալները 1C ծրագրում՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։

Կատարել դրամարկղի ամենօրյա գույքագրում և դրամական միջոցների վերահաշվարկ։

Պատրաստել և ներկայացնել ամենօրյա, ամսական և ըստ անհրաժեշտության այլ հաշվետվություններ։

Համագործակցել ներքին ստորաբաժանումների և գործընկերների հետ՝ վճարումների և հաշվարկների հետ կապված հարցերի շրջանակում։

Ապահովել փաստաթղթերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը։

Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված՝ պաշտոնին առնչվող այլ գործառույթներ։

Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ հաշվապահության ոլորտում։

Հաշվապահ-գանձապահի աշխատանքային փորձ՝ առնվազն 2–3 տարի։

POS տերմինալների հետ աշխատանքի փորձ։

Մեծ դրամական շրջանառության և խոշոր գումարների հետ աշխատելու փորձ։

ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների իմացություն։

1C, MS Excel և MS Office ծրագրերի լավ իմացություն։

Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, ազնվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Մենք առաջարկում ենք՝

Կայուն աշխատանք

Մասնագիտական զարգացման հնարավորություն

Բարեհամբույր և աշխատանքային միջավայր