Media Planner

MEDIA SYSTEMSYerevanstaffamveröffentlicht 21.08.2026
Diese Stelle ist nicht mehr ausgeschrieben
Die Quelle hat die Anzeige entfernt — eine Bewerbung über den ursprünglichen Link ist nicht mehr möglich.

Մեդիա Սիսթեմսը ընդլայնում է իր թիմը և փնտրում է Մեդիա պլանավորողի

Եթե մեդիան քեզ համար պարզապես գովազդային հարթակների համադրություն չէ, այլ տվյալների, ռազմավարության և ստեղծարար լուծումների համադրություն, ապա այս հնարավորությունը կարող է հենց քեզ համար լինել։

Մենք փնտրում ենք մասնագետի, ով սիրում է վերլուծել, աշխատել թվերի հետ, հասկանալ լսարանի վարքագիծը և մեդիա նպատակները վերածել արդյունավետ պլանների ու չափելի արդյունքների։

Մշակել մեդիա պլաններ՝ հիմնված արշավների նպատակների, թիրախային լսարանի և բյուջեի վրա

Ընտրել և առաջարկել համապատասխան մեդիա հարթակներ ու գովազդային ձևաչափեր

Կազմել մեդիա բյուջեների բաշխումներ և հետևել դրանց արդյունավետ օգտագործմանը

Վերլուծել մեդիա արշավների արդյունքները և առաջարկել օպտիմալացման լուծումներ

Կատարել շուկայի, լսարանի և մրցակիցների մեդիա ակտիվության վերլուծություններ

Պատրաստել մեդիա հաշվետվություններ և ներկայացնել արդյունքներն ու առաջարկությունները

Հետևել մեդիա շուկայի և գովազդային հարթակների նորություններին ու միտումներին

Համագործակցել թիմի տարբեր մասնագետների և գործընկերների հետ՝ արշավների արդյունավետ իրականացման նպատակով

Մեդիա հարթակների և գովազդային գործիքների վերաբերյալ գիտելիքներ

Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություն

Excel/MS Office ծրագրերի լավ տիրապետում

Թվերի, հաշվարկների և մեդիա ցուցանիշների հետ աշխատելու կարողություն

Մանրամասների նկատմամբ ուշադրություն և կազմակերպվածություն

Թիմում աշխատելու պատրաստակամություն

Բարձր մակարդակի հաղորդակցման հմտություններ՝ բանավոր և գրավոր

Ռուսերենի իմացություն (խոսակցական և գրավոր), անգլերենի իմացությունը ցանկալի է

Աշխատանքային փորձ մեդիա պլանավորման կամ թվային մարքեթինգի ոլորտում կդիտվի որպես առավելություն

Ինչո՞ւ Մեդիա Սիսթեմս

Աշխատանք դինամիկ և զարգացող մեդիա միջավայրում

Հնարավորություն աշխատելու տարբեր ոլորտների և խոշոր բրենդների նախագծերի հետ

Մասնագիտական աճի և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն

Փորձառու մասնագետներից բաղկացած թիմ և գիտելիքի փոխանակման մշակույթ

Ժամանակակից գործիքների և մեդիա լուծումների հետ աշխատելու հնարավորություն

Արդյունքահեն և համագործակցային աշխատանքային միջավայր

Մասնագիտական նախաձեռնությունները գնահատող և զարգացումը խրախուսող թիմ

Եթե պատրաստ ես քո վերլուծական մտածողությունն ու մեդիայի նկատմամբ հետաքրքրությունը վերածել իրական արդյունքների, միացի՛ր Մեդիա Սիսթեմսի թիմին։