Site Security Officer

Lydian Armenia CJSCVaykstaffamveröffentlicht 11.11.2026
Security

Տեղամասի անվտանգության աշխատակցի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Լիդիանի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով և Անվտանգության մենեջերի կողմից սահմանված ռոտացիոն պլանի կատարում։ Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ հետիոտն պահնորդություն, մարդկանց և մեքենաների զննումներ, տեսահսկում, հրդեհային ահազանգերի արձագանքում և հրդեհաշիջման աշխատանքներ, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։ Անվտանգության աշխատակցի գործառույթներից են՝ Լիդիանի աշխատողների, գույքի, արտադրանքի և համբավի պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետ արձագանքումը արտակարգ իրավիճակներին, այդ թվում՝ չարտոնված մուտքի, հակահասարակական վարքի դրսևորումների և բողոքի ակցիաների/քայլերթների փորձերին։ Անվտանգության աշխատակիցը պետք է ունենա բավականաչափ փորձ և լինի հուսալի ու շփվող անձնավորություն։

  • Կիրառել Լիդիանի քաղաքականությունն ու ընթացակարգերը հանքի տեղամասում և զեկուցել Տեղամասի հերթապահ վերահսկչին չենթարկվելու բոլոր փորձերի մասին։
  • Կատարել իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում պարեկային շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին։
  • Կանխել գողությունների փորձերը և հետևել ապրանքների ստուգման ընթացակարգերին՝ նյութերի, վառելիքի և սարքավորումների տեղաշարժը հանքի տարածքում վերահսկելու նպատակով։
  • Կանխել կողմնակի անձանց մուտքը Լիդիանի տարածք։
  • Կանխել կողմնակի իրեր ունեցող մարդկանց մուտքը Լիդիանի տեղամասեր։
  • Հրդեհների վերահսկման պարտականությունները ներառում են հակահրդեհային ահազանգման համակարգի մշտադիտարկում և հրդեհաշիջման աշխատանքներ, համապատասխան թրեյնինգների մասնակցություն և հավաքակետում հավաքված ողջ անձնակազմի համար պատասխանատվության ստանձնում։
  • Գրավոր և բանավոր զեկուցել Տեղամասի անվտանգության հերթապահ վերահսկչին օրական կտրվածքով։
  • Զեկուցել տեղամասի անվտանգության հերթապահ վերահսկչին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին։
  • Ձերբակալել հանցագործություն կատարող անձին/անձանց, զեկուցել այդ մասին հերթապահ վերդասին, ինչպես նաև տեղի ոստիկանությանը ներկայացնել գրավոր հաղորդագրություն։
  • Վարել ամեն տեսակի պատահարների, մեքենաների տեղաշարժի, առաքումների և հաճախորդների գրանցամատյաններ։
  • Կատարել մեքենաների և մարդկանց զննություն ըստ կարգադրության ու պահանջի և սահմանված վայրերում։
  • Համալրել տեսահսկման, հրդեհների արձագանքման, մուտքի վերահսկման, հեռախոսային և ռադիոկապի վերահսկման սենյակը։
  • Պայթեցումների ժամանակ իրականացնել հաղորդակցման ու ստուգումների պարտականություններ։
  • Աջակցել տեղամասի անվտանգության հերթապահ վերահսկիչներին և ղեկավարությանը անվտանգությանը վերաբերող հարցերում։
  • Անվտանգության պաշտոններում կամ զինված ուժերում/ոստիկանությունում աշխատելու փորձ
  • Շփման հմտություններ
  • Հրահանգներին հետևելու պատրաստակամություն
  • Բավարար համակարգչային գիտելիքներ
  • Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն
  • Ներկայանալի լինելը
  • Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն
  • Ֆիզիկական լավ վիճակ
  • Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն
  • Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն
  • Բծախնդրություն, ճշտապահություն և կազմակերպվածություն
  • Հիմնական անվտանգության խնդիրները/պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն,
  • Հայերենի լավ իմացություն։ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*