Reliability Engineer
Սարքավորումների աշխատանքի կայունության ինժեներ պատասխանատու է գործարանի տեխնիկական սպասարկման շրջանակում հուսալիության ինժեներական գործառույթի կառավարման և սպասարկման իրականացման թիմերին մասնագիտական տեխնիկական աջակցության տրամադրման համար։
Դերը կենտրոնացած է սարքավորումների հուսալիության, հասանելիության և արդյունավետության բարձրացման վրա՝ պայմանավորված վիճակի մոնիթորինգի և կանխատեսիչ սպասարկման մեթոդների արդյունավետ մշակմամբ և կիրառմամբ։
Սարքավորումների աշխատանքի կայունության ինժեներ ակտիվորեն բացահայտում է շարունակական բարելավման հնարավորություններ և տրամադրում է մասնագիտական ինժեներական աջակցություն սպասարկման և օպերացիոն թիմերին։
Մոնիթորինգ և վերլուծել ֆիքսված գործարանի սարքավորումների աշխատանքը, հուսալիությունը և խափանումների միտումները։
Բացահայտել սարքավորումների ռիսկերն ու աշխատանքի բացթողումները, որոնք ազդում են անվտանգության, արտադրության կամ ծախսերի վրա։
Մշակել հուսալիության բարելավման նախաձեռնություններ՝ կարևոր սարքավորումների համար։
Իրականացնել և կառավարել վիճակի մոնիթորինգի ծրագրեր (վիբրացիա, յուղի անալիզ, ջերմային պատկերագրություն, ոչ քայքայիչ փորձարկումներ (NDT)։
Վերլուծել վիճակի տվյալները և հիման վրա որոշել սպասարկման գործողությունների անհրաժեշտությունը, առաջնահերթությունը կամ հետաձգումը։
Տրամադրել սարքավորումների վիճակի հստակ գնահատականներ և սպասարկման առաջարկություններ։
Վերանայել և օպտիմալացնել կանխարգելիչ և կանխատեսիչ սպասարկման ռազմավարությունները։
Ապահովել, որ սպասարկման աշխատանքները լուծեն հիմնական խափանման պատճառները և համապատասխանեն շահագործման պայմաններին։
Առաջարկել փոփոխություններ կանխարգելիչ սպասարկման (PM) ծավալում, հաճախականությունում և միջակայքերում։
Տրամադրել հուսալիության ինժեներական աջակցություն մեխանիկական և էլեկտրական սպասարկման թիմերին։
Ղեկավարել կամ աջակցել խափանումների արմատական պատճառների վերլուծությանը։
Վերահսկել ուղղիչ գործողությունների արդյունավետությունը՝ կրկնվող խափանումները կանխելու և սարքավորումների արդյունավետությունը բարելավելու համար։
Ապահովել, որ հուսալիության բոլոր գործողությունները համապատասխանեն տեղամասի անվտանգության, օրենսդրական և բնապահպանական պահանջներին։
Բացահայտել և բարձրացնել սարքավորումների հետ կապված անվտանգության կամ ամբողջականության ռիսկերը, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանները։
Աջակցել ռիսկի վրա հիմնված որոշումների կայացմանը՝ անվտանգ և համապատասխան գործարանի շահագործումն ապահովելու համար։
Սերտ համագործակցել Օպերացիոն, Պլանավորման, Մետալուրգիայի և Մատակարարման/Լոգիստիկայի թիմերի հետ։
Աջակցել կանգառների (shutdown) պլանավորմանը՝ սարքավորումների վիճակի և ռիսկերի գնահատման հիման վրա։
Հաշվետվություն ներկայացնել սարքավորումների վիճակի, ռիսկերի և հուսալիության ցուցանիշների վերաբերյալ սպասարկման ղեկավարությանը:
Բակալավրի աստիճան մեխանիկական կամ էլեկտրական ճարտարագիտության ոլորտում կամ համարժեք որակավորում։
Արհեստագործական որակավորումը առավելություն է։
Առնվազն 5 տարվա փորձ մեխանիկական կամ էլեկտրական սպասարկման ոլորտում՝ հանքարդյունաբերությունում կամ ծանր արդյունաբերությունում։
Փորձ ոսկու վերամշակման գործարաններում (Heap Leach / ADR / Crushing)՝ ցանկալի է։
Փորձ հուսալիության ինժեներիայի կամ սպասարկման ինժեներիայի ոլորտում վերամշակման գործարանում կամ հանքարդյունաբերությունում։
Գործնական փորձ վիճակի մոնիթորինգի և կանխատեսիչ սպասարկման մեթոդների կիրառման մեջ։
Ապացուցված փորձ խափանումների վերլուծության, արմատական պատճառների ուսումնասիրության (RCFA) և հուսալիության բարելավման նախաձեռնությունների իրականացման մեջ։
Փորձ CMMS համակարգերի հետ (SAP, Pronto, Maximo, Shepherd)։
Գիտելիքներ ոսկու վերամշակման գործարաններում օգտագործվող մեխանիկական և էլեկտրական սարքավորումների վերաբերյալ (պոմպեր, կոնվեյերներ, ջարդիչներ, խողովակաշարային համակարգեր, փականներ)։
Հիդրավլիկ և պնևմատիկ համակարգերի իմացություն։
Լճահեղուկ զանգվածների կառավարման համակարգերի և մաշվող մասերի վերաբերյալ գիտելիքներ։
Կույտային տարրալվացման (Heap leach) և ԱԴՎ գործարանների մեխանիկական համակարգերի իմացություն։
Տեխնիկական սպասարկման ռազմավարությունների (PM սկզբունքներ) իմացություն։
Մեկուսացման ընթացակարգերի և անվտանգության համակարգերի (LOTO) իմացություն։
Լուբրիկացիոն համակարգերի և վիճակի մոնիթորինգի հիմնական պատկերացում։
Հուսալիության ինժեներիայի սկզբունքների, ակտիվների կյանքի ցիկլի կառավարման և սպասարկման ռազմավարությունների խոր իմացություն։
Վիճակի մոնիթորինգի տեխնիկաների իմացություն՝ վիբրացիոն անալիզ, յուղի անալիզ, ջերմային պատկերագրություն, ոչ քայքայիչ փորձարկումներ (NDT)։
Խափանման մեխանիզմների վերլուծության, սարքավորումների աշխատանքի տվյալների մեկնաբանման և RCFA իրականացման կարողություն։
Մեխանիկական գծագրերի, P&ID-ների և տեխնիկական ձեռնարկների ընթերցման և մեկնաբանման կարողություն։
Ուժեղ վերլուծական և խնդիրների լուծման կարողություն՝ սարքավորումների վիճակի և խափանման ռիսկերի գնահատման համար։
Տվյալների վրա հիմնված առաջարկություններ ներկայացնելու կարողություն՝ հավասարակշռելով անվտանգությունը, արտադրությունը, ծախսերը և ակտիվների ամբողջականությունը։
Համակարգչային գրագիտություն (CMMS համակարգեր, MS Excel, հաշվետվական գործիքներ)։
Ուժեղ հաղորդակցման հմտություններ և տարբեր թիմերի (մեխանիկական, էլեկտրական, օպերացիոն) հետ համագործակցելու կարողություն։
Անվտանգության, համապատասխանության և շարունակական բարելավման նկատմամբ բարձր պատասխանատվություն։
Ճնշման տակ աշխատելու և ժամկետներ պահպանելու կարողություն:
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։