Receiving & Logistics Officer
Your tasks
Նյութերի ընդունման և լոգիստիկայի մասնագետը պատասխանատու է Ամուլսար մատակարարվող և Ամուլսարից ուղարկվող նյութերի տեղափոխման գործընթացների համակարգման համար՝ ապահովելով ներմուծվող և արտահանվող բեռների լոգիստիկ գործընթացների արդյունավետ պլանավորումը, փաստաթղթավորումն ու վերահսկումը։
Մասնագետը համակարգում է մատակարարների, բեռնափոխադրող և տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես նաև մաքսային միջնորդների հետ համագործակցությունը, աջակցում մաքսային ձևակերպումների և միջսահմանային փոխադրումների կազմակերպմանը, համակարգում քիմիական ռեագենտների, վտանգավոր, ոչ ստանդարտ չափսերի և հատուկ վերահսկման ենթակա նյութերի տեղափոխման երթուղիների, թույլտվությունների և առաքման պահանջների ապահովումը։
Պաշտոնը նաև ներառում է պահեստում նյութերի ընդունման, առաքման փաստաթղթերի և NetSuite համակարգում ապրանքների մուտքագրման գործընթացների համակարգումը՝ ապահովելով անհրաժեշտ նյութերի ժամանակին և հուսալի հասանելիությունը։
- Համակարգել Ամուլսար մուտք գործող և Ամուլսարից ուղարկվող նյութերի տեղափոխման գործընթացները՝ համագործակցելով գնումների բաժնի, մատակարարների, բեռնափոխադրող և լոգիստիկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։
- Հետևել կրիտիկական նշանակության, հրատապ, արտադրական գործընթացների պլանային դադարների և արտադրության անընդհատության համար կարևոր բեռների տեղափոխման ընթացքին՝ ժամանակին տեղեկացնելով հնարավոր ուշացումների կամ լոգիստիկ խոչընդոտների մասին, որոնք կարող են ազդել Ընկերության գործունեության վրա։
- Համակարգել քիմիական ռեագենտների, վտանգավոր, ոչ ստանդարտ չափսերի և հատուկ վերահսկման ենթակա նյութերի տեղափոխման, երթուղիների ընտրության, անհրաժեշտ թույլտվությունների ստացման, առաքման և հատուկ բեռնման ու տեղափոխման պահանջների ապահովման գործընթացները։
- Աջակցել մաքսային ձևակերպումների և միջսահմանային բեռնափոխադրումների կազմակերպմանը՝ համագործակցելով նշանակված մաքսային միջնորդների, բեռնափոխադրող և լոգիստիկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։
- Համակարգել պահեստում նյութերի ընդունման գործընթացը՝ ապահովելով գնման պատվերների, բեռնափոխադրման և առաքման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու ամբողջականությունը։
- Համակարգել NetSuite համակարգում ստացված ապրանքների ժամանակին մուտքագրումը և հետևել չավարտված կամ թերի ձևակերպված ընդունման գործառնություններին՝ մինչև դրանց ամբողջական ավարտը։
- Կառավարել առաքումների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների, վնասված կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող նյութերի հետ կապված խնդիրները՝ աջակցելով մատակարարներին ներկայացվող պահանջների, ապրանքների փոխարինման և վերադարձի գործընթացների կազմակերպմանը։
- Համակարգել մատակարարներին վերադարձվող ապրանքների, երաշխիքային սպասարկման ենթակա նյութերի, վերանորոգման ենթակա բաղադրիչների և այլ ուղարկվող նյութերի տեղափոխման լոգիստիկ գործընթացները։
- Ապահովել բեռների տեղափոխման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թարմացումը՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալներ լոգիստիկայի և պահեստում նյութերի ընդունման վերաբերյալ գործառնական հաշվետվությունների պատրաստման համար։
Requirements
- Մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը լոգիստիկայի, մատակարարման շղթայի կառավարման, պահեստային տնտեսության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում ցանկալի է։ Համապատասխան գործնական փորձը կարող է դիտարկվել որպես կրթությանը փոխարինող որակավորում։
- Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ լոգիստիկայի, նյութերի ընդունման, պահեստային տնտեսության կամ մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում, նախընտրելի է՝ հանքարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, շինարարության կամ ծանր արդյունաբերության կազմակերպություններում։
- Մատակարարների, բեռնափոխադրող և տրանսպորտային ու լոգիստիկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման փորձ։
- Ներմուծվող բեռների լոգիստիկայի, բեռնափոխադրումների համակարգման, պահեստում նյութերի ընդունման, գնման պատվերների և առաքման փաստաթղթավորման գործընթացների իմացություն։
- Մաքսային ձևակերպումների և միջսահմանային բեռնափոխադրումների գործընթացների, ներառյալ բեռնափոխադրման և մաքսազերծման փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ կամ համապատասխան գիտելիքներ։
- Վտանգավոր, հատուկ վերահսկման ենթակա կամ առանձնահատուկ պայմաններով տեղափոխվող նյութերի փոխադրման և բեռնման պահանջների իմացությունը ցանկալի է։
- ERP համակարգերի հետ աշխատանքի փորձը պարտադիր է։ NetSuite համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Պլանավորման, համակարգման և կազմակերպչական զարգացած հմտություններ, միաժամանակ բազմաթիվ բեռնափոխադրումներ և առաջնահերթություններ կառավարելու կարողություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և փաստաթղթերի ճշգրիտ ու համակարգված վարման կարողություն։
- Մատակարարների և Ընկերության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ արդյունավետ հաղորդակցվելու, համագործակցելու և գործնական խնդիրները լուծելու զարգացած հմտություններ։
How to apply
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմել staff.am հարթակով կամ ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*