Inventory Controller

Lydian Armenia CJSCVaykstaffamveröffentlicht 19.10.2026

Your tasks

Պաշարների վերահսկման մասնագետը պատասխանատու է Ամուլսարի պահեստում և պաշարների պահպանման այլ վայրերում առկա նյութական պաշարների հաշվառման ճշգրտության, տվյալների հավաստիության և արդյունավետ վերահսկման ապահովման համար։

Մասնագետն իրականացնում է պաշարների վերահսկում NetSuite համակարգում, ներառյալ նյութերի հիմնական տվյալների և պահեստամասերի կատալոգի վարումը, պաշարների փաստացի առկայության ստուգումն ու հաշվառման տվյալների համադրումը, սերիական համարներով հաշվառվող և վերանորոգման ենթակա պահեստամասերի վերահսկումը, պիտանելիության ժամկետների և պաշարների մակարդակների կառավարումը։

Պաշտոնը նաև ներառում է կրիտիկական նշանակության նյութերի պահանջարկի, պակասուրդների և հրատապ պահանջների ցանկերի մշտադիտարկում՝ ապահովելով արտադրական գործընթացների պլանային դադարների և խոշոր տեխնիկական սպասարկման աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի ու պահեստամասերի պատրաստվածությունը։

  • Ապահովել նյութական պաշարների ճշգրիտ հաշվառումը և պահեստում փաստացի առկա պաշարների համապատասխանությունը NetSuite համակարգում գրանցված տվյալներին։
  • Ուսումնասիրել և պարզաբանել պաշարների հաշվառման անհամապատասխանությունները, գործարքների գրանցման շեղումները և պաշարների վերահսկման հետ կապված խնդիրները։
  • Վարել և թարմացնել նյութերի հիմնական տվյալներն ու պահեստամասերի կատալոգը, ներառյալ նոր ANSI կոդերի և նյութերի հիմնական տվյալների ստեղծման հայտերի ներկայացումն ու համակարգումը։
  • Կազմակերպել և վերահսկել պարբերական գույքագրումները, պաշարների փաստացի առկայության ստուգումները, հաշվառման տվյալների համադրումը և հաշվառման ճշգրտության վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը։
  • Ապահովել սերիական համարներով և առանց սերիական համարների հաշվառվող, վերանորոգվող կամ փոխարինման ենթակա, ինչպես նաև սահմանափակ պիտանելիության ժամկետ ունեցող պաշարների վերահսկումն ու հետագծելիությունը։
  • Վարել կրիտիկական նշանակության նյութերի և պակասուրդների հրատապ ցանկերը՝ աջակցելով արտադրական գործընթացների պլանային դադարների և խոշոր տեխնիկական սպասարկման աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի ժամանակին հասանելիության ապահովմանը։
  • Վերլուծել պաշարների օգտագործման ծավալները և ներկայացնել առաջարկություններ նվազագույն ու առավելագույն պաշարների մակարդակների, վերապատվիրումների և ապահովագրական պաշարների սահմանաչափերի վերաբերյալ՝ հաշվի առնելով պահանջարկը, մատակարարման ժամկետները և գործառնական կարիքները։
  • Բացահայտել կրիտիկական նշանակության պահեստամասերի հասանելիության հետ կապված ռիսկերը, ինչպես նաև դանդաղ շրջանառվող, ավելցուկային, հնացած և հնարավոր ոչ անհրաժեշտ պաշարները։
  • Վարել պաշարների վերահսկման արդյունավետության հիմնական ցուցանիշները (KPI) և աջակցել պաշարների կառավարման համակարգերի ու վերահսկման գործընթացների շարունակական բարելավմանը։

Requirements

  • Մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը մատակարարման շղթայի կառավարման, պաշարների կառավարման, լոգիստիկայի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում ցանկալի է։ Համապատասխան գործնական փորձը կարող է դիտարկվել որպես կրթությանը փոխարինող որակավորում։
  • Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ պաշարների վերահսկման, պահեստային տնտեսության, նյութատեխնիկական պաշարների կամ մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում, նախընտրելի է՝ հանքարդյունաբերության, վերամշակող կամ ծանր արդյունաբերության ոլորտներում։
  • Պաշարների կառավարման ERP համակարգերի հետ աշխատանքի փորձ։ NetSuite համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Պահեստամասերի պաշարների կառավարման, նյութերի հիմնական տվյալների և կատալոգների վարման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ նյութերի հաշվառման փորձը ցանկալի է։
  • Պաշարների վերահսկման, պարբերական գույքագրումների, հաշվառման տվյալների համադրման և պահեստային պաշարների կառավարման սկզբունքների լավ իմացություն։
  • Սերիական համարներով հաշվառվող պաշարների, վերանորոգվող և փոխարինվող բաղադրիչների, պիտանելիության ժամկետների վերահսկման, կրիտիկական նշանակության պահեստամասերի և պաշարների օպտիմալացման սկզբունքների իմացություն։
  • Վերլուծական մտածողություն, տվյալների համադրման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ, բարձր ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • ERP համակարգերի և MS Excel ծրագրի լավ իմացություն, պաշարների վերաբերյալ տվյալների վերլուծության հմտություններ։
  • Հաղորդակցման և պահեստային տնտեսության, տեխնիկական սպասարկման, արտադրական և գնումների ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Պաշարների հաշվառման անհամապատասխանություններն ուսումնասիրելու, դրանց հիմնական պատճառները բացահայտելու և վերահսկման գործընթացների բարելավմանն աջակցելու կարողություն։

How to apply

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմել staff.am հարթակով կամ ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.