Buyer

Lydian Armenia CJSCVaykstaffamveröffentlicht 19.10.2026

Your tasks

Գնումների մասնագետը պատասխանատու է հաստատված ֆինանսական լիազորությունների սահմաններում և Ընկերության գնումների ընթացակարգերին համապատասխան տեղական գնումների իրականացման համար՝ ապահովելով Ամուլսարի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ժամանակին ու ծախսարդյունավետ ձեռքբերումը։

Մասնագետն իրականացնում է իրեն հանձնարարված գնումների ամբողջ գործընթացը՝ հաստատված գնման հայտի ստացումից մինչև մատակարարների որոնում, գնային առաջարկների հավաքագրում, գնահատում և գնման պատվերների ձևակերպում։

Պաշտոնը ենթադրում է սերտ համագործակցություն Ընկերության ստորաբաժանումների և տեղական մատակարարների հետ՝ ապահովելու գնման պահանջների հստակ ձևակերպումը, համապատասխան մատակարարների ընտրությունը և գնումների ժամանակին իրականացումը՝ հաշվի առնելով արտադրական և գործառնական առաջնահերթությունները։

  • Իրականացնել տեղական գնումները՝ հաստատված ֆինանսական լիազորությունների սահմաններում և Ընկերության գնումների ընթացակարգերին համապատասխան։
  • Ուսումնասիրել գնման հայտերը և համակարգել ապրանքների ու ծառայությունների տեխնիկական բնութագրերի, քանակների, առաջնահերթությունների և մատակարարման պահանջվող ժամկետների հստակեցումը։
  • Իրականացնել տեղական մատակարարների որոնում, հավաքագրել մրցակցային գնային առաջարկներ և մասնակցել դրանց առևտրային պայմանների գնահատմանն ու գնման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։
  • Համապատասխան հաստատումները ստանալուց հետո ձևակերպել և ուղարկել գնման պատվերները՝ ապահովելով գնումներին վերաբերող տվյալների ճշգրիտ գրանցումն ու փաստաթղթավորումը NetSuite համակարգում։
  • Վերահսկել ընթացիկ գնման պատվերների կատարման ընթացքը և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել մատակարարումներն արագացնելու ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրիտիկական նշանակության, արտադրական գործընթացների պլանային դադարների և արտադրության անընդհատության համար կարևոր գնումներին։
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցություն մատակարարների հետ և վերահսկել տեղական մատակարարների կողմից մատակարարման ժամկետների ու ծառայությունների մատուցման որակի պահպանումը։
  • Համագործակցել պաշարների կառավարման, լոգիստիկայի, պահեստային տնտեսության և Ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ անհրաժեշտ նյութերի ժամանակին հասանելիությունն ու գործառնական պատրաստվածությունն ապահովելու նպատակով։
  • Աջակցել գնումների հետ կապված մատակարարման անհամապատասխանությունների, ապրանքների վերադարձների, մատակարարներին ներկայացվող պահանջների և առևտրային պայմանների հետ կապված խնդիրների կարգավորմանը։
  • Բացահայտել տեղական գնումների համար սահմանված լիազորությունների շրջանակից դուրս գտնվող գնման պահանջները և դրանք ներկայացնել Մատակարարման շղթայի կառավարման բաժնի ղեկավարին՝ նշանակված արտաքին գնումների ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով գործընթացը համակարգելու նպատակով։
  • Աջակցել գնումների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստմանը, մատակարարների աշխատանքի արդյունավետության գնահատմանը և տեղական գնումների գործընթացների շարունակական բարելավմանը։

Requirements

  • Մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը գնումների, մատակարարման շղթայի կառավարման, բիզնեսի, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում ցանկալի է։ Համապատասխան գործնական փորձը կարող է դիտարկվել որպես կրթությանը փոխարինող որակավորում։
  • Առնվազն 2–4 տարվա աշխատանքային փորձ գնումների, մատակարարման շղթայի կառավարման կամ հարակից առևտրային ոլորտներում։
  • Հանքարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, շինարարության կամ ծանր արդյունաբերության ոլորտներում գնումների իրականացման փորձը ցանկալի է։
  • Նյութերի, պահեստամասերի, սպառվող նյութերի և ծառայությունների մատակարարների որոնման, գնային առաջարկների հավաքագրման և գնահատման փորձ։
  • Գնման հայտերի, գնման պատվերների, մատակարարների հետ աշխատանքի և գնումների փաստաթղթավորման հիմնական պահանջների իմացություն։
  • Առևտրային պայմանների լավ իմացություն, մատակարարների առաջարկած գները, մատակարարման ժամկետները և պայմանագրային ու առևտրային այլ պայմանները համեմատելու և գնահատելու կարողություն։
  • Գնումների կառավարման ERP համակարգերի հետ աշխատանքի փորձ։ NetSuite համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Կազմակերպչական զարգացած հմտություններ, ուշադրություն մանրուքների նկատմամբ և փաստաթղթերի ճշգրիտ ու համակարգված վարման կարողություն։
  • Մատակարարների և Ընկերության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու հմտություններ։
  • Միաժամանակ բազմաթիվ գնման պահանջներ կառավարելու, մատակարարումների ընթացքին հետևելու և փոփոխվող գործառնական առաջնահերթություններին արագ արձագանքելու կարողություն։

How to apply

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմել staff.am հարթակով կամ ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.