"LIGA" scholarship

LIGA INSURANCE ICJSC Former "RGS-ARMENIA" ICJSCYerevanstaffamveröffentlicht 17.09.2026

Քո մեկ տարին ԼԻԳԱ-ում կարող է փոխել այն, թե ինչպես ես պատկերացնում քո կարիերան։

Եթե ուզում ես համալսարանում ստացած գիտելիքը փորձարկել իրական բիզնեսում, հասկանալ՝ ինչ մասնագիտություն է քեզ իսկապես հետաքրքրում, և մեկ տարվա ընթացքում սովորել փորձառու մասնագետներից, «ԼԻԳԱ» կրթաթոշակային ծրագիրը կարող է լինել քո հաջորդ քայլը։

Դառնալով ծրագրի մասնակից՝ դու կստանաս.

ուսման տարեկան վարձի  50%-ի չափով կրթաթոշակ ,

առնվազն շաբաթական 20 ժամ իրական աշխատանքային փորձ ԼԻԳԱ-ի տարբեր ստորաբաժանումներում,

հնարավորություն ընտրելու քեզ հետաքրքրող մասնագիտական ուղղությունները,

մասնակցության առաջնահերթ հնարավորություն ԼԻԳԱ-ի ծրագրերին և հետագա աշխատանքային հնարավորություններին,

Անձնական մենթորություն ․   ծրագրի   ընթացքում   քեզ   կուղեկցի   ԼԻԳԱ - ի   ղեկավարներից   մեկը՝   օգն ելով հասկանալ բիզնեսը, քննարկել քո զարգացման ուղղությունները և սովորել իրական կառավարչական փորձից։

Ո՞վ կարող է ստանալ «ԼԻԳԱ» անվանական կրթաթոշակ ․

Կրթաթոշակին կարող են հավակնել պետական բուհերի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր  հետաքրքրված են ապահովագրությամբ , տիրապետում են անգլերեն լեզվին, ունեն մեծ ցանկություն «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։

Ինչպե՞ս ներկայացնել կրթաթոշակ ստանալու հայտ

Կցիր քո  CV -ն և ստորև հարցերի պատասխանը  /պատասխանը կարող է լինել նաև տեսահոլովակի տեսքով/.

Ի՞նչ ես վերջերս սովորել կամ ուսումնասիրել պարզապես հետաքրքրությունից դրդված։   Ի՞նչն էր քեզ հետաքրքրել այդ թեմայում։

Նշիր Հայաստանում առկա մեկ խնդիր, որի լուծմանը, քո կարծիքով, կարող է նպաստել ապահովագրությունը՝ նույնիսկ եթե դեռ հստակ չես պատկերացնում, թե ինչպես:

Եթե հնարավորություն ունենաս մեկ տարի սովորել և աշխատել ԼԻԳԱ-ում՝ փորձառու մասնագետների կողքին, ի՞նչ կցանկանաս սովորել կամ փորձել և ինչո՞ւ:

Հայտը կարող ես ներկայացնել հայերեն կամ անգլերեն։ Սեղմի՛ր ԴԻՄԵԼ կոճակը

Լրացրո՛ւ քո տվյալները և կցի'ր հայտը:

  • "Աշխատավարձի տիպ" դաշտում ընտրիր "Ֆիքսված" , "Աշխատավարձի չափ" դաշտում նշիր քո ուսման վարձի չափը:

Անվճար ուսուցման համակարգում սովորող ուսանողները եվս ստանում են տվյալ տարվա ուսումնական վարձի 50% չափով կրթաթոշակ:

Ընտրության փուլերը

Հայտերի դիտարկում

Խմբային հարցազրույց

Պրակտիկ առաջադրանքներ/թեստեր

Անհատական հարցազրույց

Մրցույթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող ե ս  զանգահարել 060 62-20-20 /ներքին հեռ. 170 0 /: Եթե հեռախոսով խոսել չ ես  սիրում, ապա գր ի ՛ ր   քո  հարցը hr@liga.am հասցեին:

Արի ՛ ծանոթանանք և բացահայտենք  քո  հնարավորությունները ԼԻԳԱ Ինշուրանսում....

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.