Store Manager
Լատոնան փնտրում է խանութի մենեջերի , ով ամբողջությամբ պատասխանատու կլինի իրեն վստահված մասնաճյուղի աշխատանքի համար։
Այս պաշտոնը ներառում է ոչ միայն խանութի առօրյա կառավարումը, այլ նաև տվյալ մասնաճյուղի օնլայն պատվերները, թիմը, ֆլորիստների աշխատանքը, վաճառքը, ապրանքային մնացորդները, սպասարկման որակը և Latona բրենդի ստանդարտների պահպանումը։
Խանութի ամենօրյա աշխատանքի ամբողջական կազմակերպում և վերահսկում
Ֆլորիստների, վաճառողների և այլ աշխատակիցների աշխատանքի համակարգում
Հերթափոխերի և աշխատանքային գրաֆիկների կազմում
Աշխատակիցների բացակայությունների և փոխարինումների կազմակերպում
Օնլայն և խանութում ստացված պատվերների վերահսկում
Պատվերների ժամանակին ընդունման, պատրաստման և առաքման փոխանցման վերահսկում
Ծաղկեփնջերի, փաթեթավորման և պատվերների որակի վերահսկում
Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովում
Բողոքների և խնդրահարույց իրավիճակների կարգավորում
Խանութի վաճառքների և հիմնական ցուցանիշների վերահսկում
Ապրանքների, ծաղիկների և փաթեթավորման նյութերի մնացորդների վերահսկում
Ծաղիկների կորուստների, դուրսգրումների և պակասորդների նվազեցում
Օնլայն հարթակում առկա և բացակայող ապրանքների վերահսկում
Խանութի ցուցափեղկի, սրահի և ապրանքների ներկայացման վերահսկում
Latona-ի տեսողական և սպասարկման ստանդարտների պահպանում
Դրամարկղային և օպերացիոն անհամապատասխանությունների վերահսկում
Սարքավորումների և խանութի տեխնիկական խնդիրների արագ կազմակերպում
Նոր աշխատակիցների ադապտացիայի և աշխատանքի վերահսկում
Աշխատանքային կարգապահության և ներքին կանոնների պահպանում
Ամենօրյա հիմնական արդյունքների և խնդիրների ներկայացում ղեկավարությանը
Կառավարման, վաճառքի, հյուրասիրության կամ սպասարկման ոլորտում աշխատանքի փորձ
Թիմ ղեկավարելու ունակություն
Բարձր պատասխանատվություն և կազմակերպվածություն
Ուշադրություն մանրուքների և որակի նկատմամբ
Արագ որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողություն
Հաճախորդների հետ աշխատելու բարձր մշակույթ
Թվային համակարգերի հետ աշխատելու պատրաստակամություն
Հայերենի գերազանց իմացություն
Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Ֆլորիստիկայի ոլորտում փորձը պարտադիր չէ, սակայն կդիտարկվի որպես առավելություն
Մենեջերը պատասխանատու է, որպեսզի իրեն վստահված մասնաճյուղը ամեն օր աշխատի որպես ամբողջական և արդյունավետ բիզնես միավոր՝ ապահովելով բարձր վաճառք, որակյալ սպասարկում, ժամանակին կատարված պատվերներ և Latona բրենդի միասնական ստանդարտներ։