Սանտեխնիկ
Փնտրում ենք փորձառու սանտեխնիկ ՝ շինարարական աշխատանքների իրականացման թիմին միանալու համար։ Աշխատակիցը պատասխանատու կլինի ջրամատակարարման, կոյուղու և սանտեխնիկական համակարգերի մոնտաժման, միացման, կարգավորման և տեխնիկական սպասարկման համար՝ սահմանված պահանջներին համապատասխան։
Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի մոնտաժում և տեղադրում
Խողովակաշարերի, փականների և սանտեխնիկական սարքավորումների տեղադրում
Սանտեխնիկական համակարգերի անսարքությունների հայտնաբերում և վերացում
Աշխատանքների իրականացում շինարարական գծագրերին և տեխնիկական պահանջներին համապատասխան
Տեղադրված համակարգերի ստուգում և դրանց պատշաճ աշխատանքի ապահովում
Շինարարական և անվտանգության կանոնների պահպանում
Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի ապահովում
Սանտեխնիկի աշխատանքային փորձ
Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի մոնտաժման և տեղադրման տեխնոլոգիաների իմացություն
Սանտեխնիկական գործիքների և սարքավորումների հետ աշխատելու հմտություն
Տեխնիկական գծագրերն ու սխեմաները հասկանալու կարողություն
Պատասխանատվություն և ուշադիր մոտեցում աշխատանքին
Ճշտապահություն և կարգապահություն
Թիմում աշխատելու կարողություն