Ավագ իրավաբան
Ingo -ն հրավիրում է փորձառու իրավաբանի` միանալու իր զարգացող և ընդլայնվող թիմին:
Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, Ընկերության դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում;
Ապահովել ներգրավվածություն և անմիջական մասնակցություն վարչական վարույթներում և/կամ դատավարություններում` բոլոր ատյանների դատարաններում;
Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով;
Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ;
Իրականացնել իրավական բնույթի հարցերի կարգավորում Ընկերության ընթացիկ և մշտական հանձնաժողովների կամ կոլեգիալ մարմինների կազմում ընդգրկվելու դեպքում՝ կախված համապատասխան մարմնի գործառույթների նպատակներից;
Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը և առաջարկություններ ներկայացնել` այդ թվում վերահսկող կառույցների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում;
Առնվազն 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի գերազանց իմացություն,
Դատական նիստերին մասնակցության փորձ,
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
Որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
Ճկունություն դինամիկ բիզնես միջավայրում աշխատելու համար։