Գրասենյակի բաժնի աշխատակից
«ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ն փնտրում է Գրասենյակի բաժնի աշխատակից, ով պատասխանատու կլինի ընկերության գրասենյակային տարածքի կազմակերպման, փաստաթղթաշրջանառության համակարգման և աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման համար։
Վարել կորպորատիվ թղթապանակները և ֆայլերը, ապահովելով դրանց ճիշտ կառուցվածքը և հասանելիությունը:
Կազմակերպել մուտքային և ելքային փաստաթղթաշրջանառությունը , ներառյալ փաստաթղթերի գրանցումը , համարակալումը և արխիվացումը :
Կազմել նամակներ , ծառայողական գրություններ և ներքին ծանուցումներ :
Պատրաստել Խորհրդի նիստերի արձանագրությունները:
Վարել ղեկավարության օրացույցները, գրանցել հանդիպումները և համակարգել ժամանակացույցերը։
Վերահսկել ղեկավարության առանձին հանձնարարականների կատարման ընթացքը։
Կատարել բոլոր բաժնի ղեկավարների հարցումները՝ ապահովելով ընթացիկ աշխատանքային գործընթացը։
Պատրաստել նյութեր, տպագիր նյութեր, պրեզենտացիաներ ըստ հարցման։
Ապահովել ընդհանուր տարածքների մաքրությունն ու կարգը, ներառյալ խոհանոցի և սառնարանի պարբերական ստուգումը։
Ապահովել մաքուր բաժակների/սպասքի և սպառվող նյութերի (ջուր, սուրճ, թեյ, գրենական պիտույքներ, մաքրող միջոցներ) մշտական առկայությունը։
Վերահսկել սարքավորումների (պրինտերներ, տեխնիկա, լամպեր) աշխատանքային վիճակը և համագործակցել սպասարկող ծառայությունների հետ։
Մշտապես վերահսկել գրասենյակային ինտերիերի, կահույքի և աշխատանքային տարածքի վիճակը, կազմակերպել օֆիսային փոքր խնդիրների արագ լուծումը և ապահովել բույսերի պատշաճ խնամքը։
Կատարել գրասենյակային անհրաժեշտության փոքր գնումներ:
Օժանդակել աշխատանքային գործընթացների, հանդիպումների և փոքր ներքին միջոցառումների կազմակերպմանը:
Դիմավորել հյուրերին, գործընկերներին և թեկնածուներին։
Պատրաստել հանդիպումների սենյակները նախքան հանդիպումները։
Կատարել առաքման, փոխանցման և այլ փոքր հանձնարարականներ, որոնք ապահովում են աշխատանքային անխափան գործընթացը։։
Կատարել տրանսպորտի, հյուրանոցների, սենյակների և գործուղումների ամրագրումներ։
Աջակցել կորպորատիվ նախաձեռնություններին։
Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն
Գրավոր և բանավոր հաղորդակցության լավ հմտություններ
MS Office (Word/Excel) հիմնական իմացություն
Թիմում աշխատելու և նախաձեռնողական լինելու ունակություն
Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հետաքրքված անձիք կարող են իրենց CV-ներ ուղարկել lusine.gevorgyan@incore.am էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով Գրասենյակի բաժնի աշխատակից :
Աշխատանքային ժամերը 9:00-18:00 հնգօրյա գրաֆիկով (երկ-ուրբաթ):
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.
- lusine.gevorgyan@incore.amlusine.gevorgyan@incore.am