Head of Brokerage
Lead
Your tasks
Բրոքերային բաժնի ղեկավարը պատասխանատու է Ընկերության բրոքերային գործունեության կառավարման և զարգացման, առևտրային գործարքների իրականացման վերահսկման, բրոքերների, բանկերի, պահառուների և այլ ֆինանսական հաստատությունների հետ գործընկերային հարաբերությունների պահպանման և զարգացման, ինչպես նաև գործարքների արդյունավետ մշակման, ժամանակին վերջնահաշվարկի և հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովման համար։
- Մշակել և իրականացնել բրոքերային գործունեության զարգացման ռազմավարություններ, առաջարկել առևտրային նոր գաղափարներ և ներդրումային հնարավորություններ՝ նպաստելով գործարքների ծավալների, եկամուտների, հաճախորդների հետ հարաբերությունների և ֆինանսական շուկաներում հասանելիության ընդլայնմանը։
- Գնահատել առևտրային գործարքների իրականացման և արժեթղթերի պահառության այլընտրանքային տարբերակները՝ ապահովելով գործընթացների հուսալիության, արդյունավետության և ծախսարդյունավետության բարձրացումը։
- Համագործակցել բրոքերների, դիլերների և այլ գործընկերների հետ՝ ապահովելու մրցունակ գնային առաջարկներ, իրացվելիություն և գործարքների իրականացման առավել շահավետ պայմաններ։
- Իրականացնել տեղական և միջազգային ֆինանսական շուկաների մշտադիտարկում և վերլուծություն։
- Վերլուծել ներդրումային պորտֆելների արդյունավետությունը և ներկայացնել դրանց բարելավման առաջարկություններ։
- Կազմակերպել և վերահսկել հաճախորդների պատվերների կատարումը տարբեր ֆինանսական գործիքներով, այդ թվում՝ բաժնետոմսերով, պետական և կորպորատիվ պարտատոմսերով, ԱՄՆ գանձապետական պարտատոմսերով, բորսայական ներդրումային ֆոնդերով (ETF) և այլ ֆինանսական գործիքներով՝ ընկերության համապատասխան թույլտվությունների և շուկաներ հասանելիության շրջանակներում։
- Համակարգել համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների, պահառուների, ինչպես նաև ընկերության գործառնական և հաշվապահական ստորաբաժանումների հետ՝ ապահովելով գործարքների ժամանակին և ճշգրիտ վերջնահաշվարկը։
- Մշակել և կատարելագործել բրոքերային գործունեության ներքին ընթացակարգերը՝ բարձրացնելով գործառնական արդյունավետությունը։
- Ապահովել բրոքերային գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը, կարգավորող պահանջներին, ընկերության ներքին քաղաքականություններին և տրամադրված թույլտվություններին։
- Ապահովել արդյունավետ համագործակցություն ընկերության ներքին ստորաբաժանումների, գործընկեր կազմակերպությունների և ներդրումային ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ։
Requirements
- Բարձրագույն կրթություն՝ մագիստրոսի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության, բանկային գործի կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ բրոքերային գործունեության, ներդրումային բանկային գործի, արժեթղթերի առևտրի կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում։ Ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Համապատասխան մասնագիտական որակավորումների և հավաստագրերի առկայություն։
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
- Հաճախորդամետ մոտեցում, հաճախորդների, բրոքերների, գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետ երկարաժամկետ մասնագիտական հարաբերություններ հաստատելու, զարգացնելու և պահպանելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ, ինչպես նաև բարդ ֆինանսական տեղեկատվությունը հստակ և արդյունավետ ներկայացնելու կարողություն։
- Արագ փոփոխվող և բարձր ծանրաբեռնվածությամբ աշխատանքային միջավայրում արդյունավետ աշխատելու, միաժամանակ մի քանի առաջնահերթություն կառավարելու և սեղմ ժամկետներում առաջադրանքները կատարելու կարողություն՝ պահպանելով աշխատանքի ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
- Որոշումների կայացման զարգացած հմտություններ, ռիսկերը գնահատելու, այլընտրանքային լուծումները վերլուծելու և ժամանակին հիմնավորված ու օբյեկտիվ որոշումներ կայացնելու կարողություն։
- Թիմային աշխատանքի հմտություններ, բարձր պատասխանատվության զգացում, մասնագիտական էթիկայի և ազնվության սկզբունքների պահպանում։
What we offer
Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․
- Տարեկան մինչև 6 վճարովի աշխատանքային օրեր
- Ամսական մինչև 6 ժամ վճարովի բացակայության իրավունք
- Սպորտային ակումբի անդամակցություն
- Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր
- Թիմային և կորպորատիվ միջոցառումներ
- Երկարամյա աշխատանքի խրախուսման փաթեթ