Լիզինգային պայմանագրերի ձևակերպման մասնագետ

IDLeasing UCO LLCYerevanstaffamveröffentlicht 18.09.2026

IDLEASING UCO LLC-ն  փնտրում է պատասխանատու աշխատակից, ով կարող է արդյունավետորեն վարել փաստաթղթաշրջանառությունը, ապահովել պայմանագրերի ճշգրիտ պատրաստումն ու համակարգում մուտքագրումը, ինչպես նաև աջակցել տարբեր ստորաբաժանումներին տվյալների և հատուկ փաստաթղթերի տրամադրման հարցում։

Պատրաստել լիզինգի պայմանագրերը և դրանց առնչվող բոլոր փաստաթղթերը, տրամադրել պայմանագրային կողմերին ստորագրության

Ձևակերպել և համակարգ մուտքագրել Ընկերության կողմից կնքված/տրամադրված ֆինանսական լիզինգի պայմանագրերը

Աջակցել և տրամադրել վիճակագրական տվյալներ Հաշվապահական հաշվառման բաժնին

Իրականացնել հաճախորդների փաստաթղթերի շրջանառության գործընթացը

 Աջակցել մյուս ստորաբաժանումներին (HR, Հաշվապահություն, Վարչություն և այլն) տվյալների տրամադրման կամ անհրաժեշտության դեպքում հատուկ փաստաթղթերի պատրաստման հարցում

Ապահովել գործատուի հանձնարարականների կատարումը՝ փաստաթղթաշրջանառության բաժնի գործառույթների շրջանակում

Բարձրագույն կրթություն (ցանկալի է` տնտեսագիտության ոլորտում)

Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

AS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

MS Office փաթեթի, մասնավորապես Word տիրապետում

Պատասխանատվության բարձր զգացում

Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ

Արագ կողմնորոշվելու ունակություն

Ինքնուրույն աշխատելու ունակություն

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո  կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: