Բիզնես Վերլուծաբան

IDLeasing UCO LLCYerevanstaffamveröffentlicht 28.08.2026
Muss:QA/Test

ԱյԴի Լիզինգում փնտրում ենք վ երլուծական մտածողությամբ, պատասխանատու և նախաձեռնող Բիզնես վերլուծաբանի։ Այս պաշտոնը կարևոր դեր ունի բիզնեսի կարիքների բացահայտման, գործընթացների և պահանջների մանրամասն վերլուծության, բիզնես պահանջները տեխնիկական լուծումների վերածելու և արդյունավետ բիզնես լուծումների մշակման գործընթացում։

Բիզնես վերլուծաբանը սերտորեն համագործակցելու է բիզնես և տեխնիկական թիմերի, ինչպես նաև նախագծերի շահառուների հետ՝ ապահովելու պահանջների հստակ ձևակերպումը, դրանց արդյունավետ իրականացումը և վերջնական լուծումների համապատասխանությունը բիզնեսի նպատակներին։

Մանրամասն վերլուծել, համադրել և փաստաթղթավորել բիզնես պահանջները,

Բացահայտել և վերլուծել բիզնեսի կարիքները, խնդիրները և գործընթացների բարելավման հնարավորությունները,

Բիզնես պահանջները վերածել հստակ և իրագործելի տեխնիկական պահանջների՝ տեխնիկական թիմերի կողմից իրականացվելու համար,

Ձևավորել user stories , acceptance criteria և պահպանել/կառավարել պրոդուկտի backlog-ը ,

Ապահովել backlog-ի և պահանջների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ու հստակ հաղորդակցումը թիմի բոլոր անդամներին,

Սերտորեն համագործակցել բիզնես, պրոդուկտային, տեխնիկական և QA թիմերի հետ՝ ապահովելով աշխատանքի շրջանակի և պահանջների միասնական ընկալումը,

Նույնականացնել նախագծի հիմնական շահառուներին, հասկանալ նրանց կարիքները և ապահովել նրանց ներգրավվածությունը պահանջների մշակման բոլոր փուլերում,

Միաժամանակ ներգրավված լինել մի քանի նախագծերում՝ արդյունավետ կառավարելով առաջնահերթությունները և ժամկետները,

Համագործակցել QA թիմի հետ իրականացված ֆունկցիոնալի վավերացման և թեստավորման ընթացքում՝ համոզվելու համար, որ վերջնական լուծումը համապատասխանում է սահմանված բիզնես պահանջներին,

Նախաձեռնել անհրաժեշտ ուսումնասիրություններ՝ առաջադրված խնդրի ամբողջական բովանդակությունը, պատճառները և հնարավոր ազդեցությունները բացահայտելու համար,

Վերլուծել խնդիրների պատճառահետևանքային կապերը և առաջարկել հիմնավորված ու գործնական լուծումներ,

Բացահայտել և առաջարկել բիզնես գործընթացների, համակարգերի և աշխատանքային մեխանիզմների բարելավման հնարավորություններ,

Աջակցել լուծումների ներդրմանը և գնահատել դրանց համապատասխանությունը բիզնես նպատակներին։

Բարձրագույն կրթություն՝ ՏՏ, տեղեկատվական համակարգերի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Բիզնես վերլուծաբան, ցանկալի է՝ ֆինանսական կամ ֆինթեք ոլորտում,

Բիզնես խնդիրները վերլուծելու, համակարգելու և հիմնավորված եզրահանգումներ ու առաջարկություններ ներկայացնելու ունակություն,

Օգտատերերի, համակարգերի և նրանց կարիքների/խնդիրների ուսումնասիրության և բացահայտման հմտություն,

Նոր տեխնոլոգիաներ, գործիքներ և մասնագիտական գիտելիքներ արագ սովորելու և կիրառելու պատրաստակամություն,

SDLC-ի (Software Development Life Cycle) և ծրագրային ապահովման մշակման հիմնական փուլերի իմացություն,

Բիզնես պահանջները տեխնիկական պահանջների վերածելու և տեխնիկական թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,

User stories, acceptance criteria և product backlog-ի հետ աշխատելու փորձ,

Գերազանց հաղորդակցման հմտություններ՝ բանավոր և գրավոր, տարբեր մակարդակների շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցվելու և համագործակցելու կարողություն,

Տեխնիկական մասնագետների՝ ծրագրավորողների, QA մասնագետների և այլ դերերի, ինչպես նաև ոչ տեխնիկական թիմերի հետ արդյունավետ համագործակցելու ունակություն,

Խնդիրները արագ բացահայտելու, պատճառահետևանքային կապերը վերլուծելու և արդյունավետ ու գործնական լուծումներ առաջարկելու կարողություն,

Միաժամանակ մի քանի խնդիրների և նախագծերի շրջանակում առաջնահերթությունները արդյունավետ կառավարելու ունակություն,

Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու կարողություն,

Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո  կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: