Իրավաբան
«ID LEASING» ՈւՎԿ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող իրավաբանի։ Իրավաբանը կարևոր դեր կունենա Ընկերության գործունեության իրավական ապահովման, պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի մշակման ու ուսումնասիրության, իրավական ռիսկերի բացահայտման և գնահատման գործընթացներում։
- Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի իրավական ուսումնասիրություն և համապատասխան իրավական եզրակացությունների տրամադրում։
- Լիզինգային հայտերի շրջանակում Ընկերության օգտին գրավադրվող գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, հայտնաբերված թերությունների ու հնարավոր իրավական ռիսկերի վերաբերյալ եզրակացությունների ներկայացում։
- Հաճախորդների դիմումների, բողոքների և պահանջների ուսումնասիրություն, պատասխանների պատրաստում և տրամադրում։
- Ընկերության աշխատակիցներին իրավական խորհրդատվության տրամադրում։
- Լիազորագրերի մշակում, կազմում և համապատասխան ստորաբաժանումներին տրամադրում։
- Անհրաժեշտության դեպքում Ընկերության շահերի ներկայացում պետական մարմիններում, դատարաններում, նոտարական գրասենյակներում և այլ կազմակերպություններում։
- Ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքային առաջադրանքների կատարում։
- Բարձրագույն իրավաբանական կրթություն։
- Իրավաբանի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։ Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի, ՀՀ քաղաքացիական օրենսդրության և բանկային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի լավ իմացություն։
- Իրավական փաստաթղթերի մշակման, ուսումնասիրության և վերլուծության հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Որոշումներ կայացնելու և խնդիրներ արդյունավետ լուծելու կարողություն։
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ Datalex և ARLIS համակարգերի իմացություն։
- Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Օտար լեզուների իմացություն։
Փորձաշրջանը հաջողությամբ անցնելուց հետո Ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է բժշկական ապահովագրություն, ճկուն փոխհատուցման համակարգ և այլ առավելություններ։