Junior HR

IDLeasing UCO LLCYerevanstaffamveröffentlicht 03.11.2026
Junior

ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և հաղորդակցվող Կրտսեր HR մասնագետի, ով կմիանա թիմին՝ աջակցելու աշխատակիցների ներգրավման, ադապտացիայի և զարգացման գործընթացներին, ինչպես նաև կնպաստի արդյունավետ HR գործընթացների կազմակերպմանն ու դրական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

  • Հավաքագրում և ընտրություն (Recruitment)

Հայտարարությունների տեղադրում․ Աշխատանքի հայտարարությունների կազմում և հրապարակում համապատասխան հարթակներում (Staff.am, LinkedIn, սոցիալական ցանցեր):

  • Թեկնածուների սկզբնական ընտրություն. Ինքնակենսագրականների (CV/Resume) ուսումնասիրություն, ֆիլտրում և համապատասխան թեկնածուների առանձնացում:
  • Հարցազրույցների կազմակերպում. Թեկնածուների հետ կապի հաստատում, հարցազրույցների ժամանակացույցի կազմում և հանդիպումների իրականացում (օնլայն և օֆլայն):
  • Աշխատակիցների սպասարկում և ինտեգրում (Employee Relations & Onboarding)

Ընթացիկ հարցերի կարգավորում. Աշխատակիցների դիմումներին, հարցերին ու խնդրանքներին արագ արձագանքում և աջակցություն:

  • Ադապտացիա (Onboarding). Նոր աշխատակիցների ընդունման, ուղղորդման և թիմին ինտեգրման գործընթացի կազմակերպում:
  • Տվյալների վարում. Աշխատակիցների անձնական տվյալների բազայի թարմացում և վարում:
  • Ներքին միջոցառումներ. Թիմային միջոցառումների (թիմբիլդինգներ, տոնական օրեր, ծննդյան տարեդարձեր) կազմակերպում:
  • Գրասենյակի կառավարում և գնումներ (Office Management & Logistics)

Գրասենյակի ապահովում. Առօրյա գործունեության և հարմարավետ աշխատանքային միջավայրի պահպանում:

  • Գնումների պատվիրում. Գրասենյակային, տնտեսական և կենցաղային ապրանքների (սուրճ, թեյ, գրենական պիտույքներ) պատվերների իրականացում և պաշարների վերահսկում:
  • Արտաքին կապեր. Մատակարարների, գործընկերների և սպասարկող ընկերությունների հետ արդյունավետ հաղորդակցում:
  • Գույքի վերահսկողություն. Գրասենյակային տեխնիկայի և գույքի վիճակի վերահսկում, անհրաժեշտության դեպքում վերանորոգման կամ սպասարկման կազմակերպում:
  • Բարձրագույն կրթություն
  • Մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
  • Միջանձնային շփման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
  • Ակտիվ լսելու, և խնդիրները տեղում կարգավորելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Խնդիրների լուծման և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • MS Office ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն