Հաճախորդների մենեջեր

IDBank CJSCYerevanstaffamveröffentlicht 26.08.2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։

Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,

Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,

Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,

Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման,  վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,

Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց  կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

Բարձրագույն կրթություն, 

Վարկավորման ոլորտում նվազագայունը 1 տարվա աշխատանքային փորձ,

Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), 

Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, 

Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, 

Վաճառքի հմտություններ,

Թիմային աշխատանքի պատրաստակամություն, 

Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Սթրեսակայունություն

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն։

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝  հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/ :