Քարտային գործառնությունների բաժնի մասնագետ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մասնագետի Քարտային գործառնությունների բաժնին միանալու համար ։
Իրականացնում է հաճախորդների կողմից ներկայացված քարտերի ապաբլոկավորում, տվյալների, սահմանաչափերի փոփոխում
Իրականացնում է քարտերի վերաթողարկում, քարտերի և քարտային հաշիվների փակում, մնացորդների տեղափոխում
Իրականացնում է քարտերի բլոկավորում համաձայն Բանկի այլ ստորաբաժանումների կողմից ստացվող գրությունների
Իրականացնում է չստացված քարտերի վերաբերյալ SMS-հաղորդագրության ուղարկում
Իրականացնում է Բանկի սպասարկող անձնակազմի և հաճախորդների ընթացիկ սպասարկում հեռախոսազանգերի միջոցով և էլեկտրոնային փոստի միջոցով
Վարչության ղեկավարի և/կամ անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ
Բարձրագույն կրթություն
Բանկային օրենսդրության իմացություն
Երկու տարվա աշխատանքային փորձ
Համակարգչային գիտելիքներ
Լեզուների իմացություն
Հաղորդակցման հմտություններ
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: