ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում, ինչպես նաև տալիս է հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը,
Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով,
Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ,
Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին,
Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Բարձրագույն մասնագիտական կրթություն
Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
Բանկային օրենսդրության իմացություն
Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հաղորդակցման հմտություններ
Վերլուծական հմտություններ
Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: