Քոփիրայթեր

IDBank CJSCYerevanstaffamveröffentlicht 08.10.2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ստեղծագործ արարչի, ով իր հերթին փնտրում է մտքերն իրագործելու երազանքի հարթակը։ Ընտրված թեկնածուն կմիանա Մարքեթինգի բաժնին, որպես քոփիրայթեր։

Գովազդային արշավների կարգախոսների, նկարագրությունների, տեղեկատվական տեքստերի մշակում և արդեն առկա այլ նյութերի մշակում և/կամ խմբագրում,

Սոց․ մեդիայի հրապարակումների տեքստերի մշակում և/կամ խմբագրում,

Հաճախորդների, գործընկերների համար նախատեսված հաղորդագրությունների տեքստերի մշակում ,

Վիդեոհոլովակների սցենարային նկարագրությունների հավաքագրում և/կամ խմբագրում,

Գովազդային արշավների կոնցեպտների գեներացում ,

Գովազդային տեքստերի մշակում ։

Նվազագույնը 3 տարվա քոփիրայթերի աշխատանքային փորձ՝ մարքեթինգի կամ հարակից բնագավառում,

Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն ,

MS Office փաթեթին տիրապետելու կարողություն,

Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,

Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,

Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն,

Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝  ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/ :