Միջազգային համագործակցությունների և նախագծերի մենեջեր

IDBank CJSCYerevanstaffamveröffentlicht 10.11.2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու թեկնածուի Էկոհամակարգերի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնում որպես Միջազգային համագործակցությունների և նախագծերի մենեջեր միանալու համար։

  • Իրականացնել միջազգային շուկայի վերլուծություն, մշակել և ներկայացնել առաջարկություններ միջազգային գործընկերային ցանցի զարգացման և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
  • Համակարգել համագործակցությունների հաստատման և իրականացման գործընթացները՝ ներառյալ գործընկերների ընթացիկ սպասարկումը։
  • Համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ գործունեության պլանների, նպատակների և գաղափարների իրագործման համար։
  • Բացահայտել և ներգրավել միջազգային QR սխեմաներ, դրամապանակներ, վճարային համակարգեր, ցանցեր և PSP-ներ՝ երկկողմանի QR ընդունման (inbound/outbound) նպատակով
  • Մշակել և ներկայացնել QR համագործակցության առաջարկներ՝ ներառյալ կոմերցիոն պայմանները (MDR, interchange, revenue share), սցենարները և թիրախային շուկաները։
  • Մշակել և առաջարկել P2P և remittance սցենարներ՝ հաշվի առնելով սփյուռքի պահանջարկը և առանցքային ուղղությունները (օրինակ՝ ԱՄՆ, Եվրոպա, ԵԱՏՄ)։
  • Բանակցել փոխանցումների կոմերցիոն պայմանների վերաբերյալ՝ միջնորդավճարներ, փոխարժեքի մարժա (FX), հաշվարկային ժամկետներ, լիմիտներ։
  • Համակարգել համապատասխանության պահանջների քննարկումը գործընկերների հետ՝ AML/KYC, պատժամիջոցների ստուգում, լիցենզավորում։
  • Վարել բանակցություններ և ղեկավարել գործարքի ամբողջ գործընթացը մինչև պայմանագրի կնքումը՝ ներառյալ գաղտնիության չհրապարակման համաձայնագիրը (NDA), հիմնական պայմանների համաձայնագիրը (Term Sheet), առևտրային առաջարկը և պայմանագրի նախագիծը։
  • Իրականացնել նախնական պատշաճ ուսումնասիրություն ՝ գործընկերոջ լիցենզիաներ, հեղինակություն, պատժամիջոցների ռիսկեր, տեխնիկական պատրաստվածություն։
  • Ապահովել պոտենցիալ հաճախորդների և գործընկերների հետ աշխատանքի շարունակականությունն ու հետևողականությունը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով հստակ հաջորդ քայլ
  • Պարբերաբար (շաբաթական/ամսական) ներկայացնել հաշվետվություն գործընթացի վերաբերյալ՝ ներառյալ կանխատեսում և ռիսկեր։
  • Աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում կամ ֆինտեք ոլորտում, նախընտրելի է վճարային ոլորտում։
  • Միջազգային վաճառքի, բիզնեսի զարգացման կամ գործընկերությունների (partnerships) փորձ՝ B2B միջավայրում։
  • Սեփական նախաձեռնությամբ նոր գործընկերներ գտնելու և գործարքներ փակելու փորձ։
  • Բանկային և վճարային պրոդուկտների ու ծառայությունների իմացություն։
  • Արտահայտված ներկայացման և բանակցային հմտություններ
  • Երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն։
  • Տարբեր մշակույթների հետ աշխատելու ունակություն։
  • Վերլուծական հմտություններ՝ մեծ տվյալների բազայի հետ վարժ աշխատելու համար։
  • Նախագծերի կառավարման հմտություններ և կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն։
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում։
  • Խնդիրների արագ լուծման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
  • Փոփոխություններին արագ արձագանքելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն։
  • Ճշտապահություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության զգացում։
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում, գաղտնապահություն։

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: