Ֆինանսիստ

Homplex MallProshyanstaffamveröffentlicht 08.10.2026

Ֆինանսիստ՝ ֆինանսական վերլուծության և աուդիտի փորձով

Մեր թիմին անհրաժեշտ է փորձառու և վերլուծական մտածողությամբ ֆինանսիստ, ով կմասնակցի ընկերության ֆինանսական գործընթացների վերահսկմանը, ֆինանսական ցուցանիշների վերլուծությանը, ներքին վերահսկողության համակարգերի բարելավմանը և ֆինանսական ռիսկերի բացահայտմանը։

Ընկերության ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և գնահատում։

Եկամուտների, ծախսերի և շահութաբերության վերահսկում։

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն։

Բյուջեի կատարման վերահսկում և շեղումների պատճառների բացահայտում։

Դրամական հոսքերի պլանավորում և կանխատեսում։

Ֆինանսական փաստաթղթերի և գործարքների ճշգրտության ստուգում։

Ներքին վերահսկողության ընթացակարգերի ուսումնասիրություն և արդյունավետության գնահատում։

Ֆինանսական ռիսկերի և հնարավոր խախտումների բացահայտում։

Աուդիտի գործընթացներին մասնակցություն, աուդիտորների հետ համագործակցություն և հայտնաբերված խնդիրների վերացման վերահսկում։

Ծախսերի օպտիմալացման և ֆինանսական գործընթացների բարելավման առաջարկների ներկայացում։

Ղեկավարության համար վերլուծական հաշվետվությունների և առաջարկությունների պատրաստում։

Հաշվապահության, գնումների, վաճառքների և այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն։

Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության կամ հարակից ոլորտում։

Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների կազմման խոշոր առևտրային կազմակերպություններում փորձ։

Աուդիտի կամ ներքին ֆինանսական վերահսկողության ոլորտում աշխատանքային փորձ։

Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ֆինանսական փաստաթղթաշրջանառության գերազանց իմացություն։

MS Excel-ի լավ իմացություն, ֆինանսական տվյալների վերլուծության կարողություն։

Ֆինանսական ռիսկերը բացահայտելու և գնահատելու հմտություններ։

Վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Տվյալների հետ աշխատելու ճշգրտություն և խնդիրների լուծման կարողություն։

ERP կամ հաշվապահական ծրագրերով աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Առևտրային կազմակերպությունում աշխատանքի փորձը պարտադիր է։

Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։

Աշխատանք զարգացող ընկերությունում։

Աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական որակավորման։

Արդյունքահեն մոտեցում և մասնագիտական նախաձեռնությունները գնահատող աշխատանքային միջավայր։