Համակարգչային օպերատոր
<<Գրանդ Քենդի>> ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարդկանց՝ համակարգչային օպերատորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար.
1.Մեծածախ/մանրածախս պատվերների հավաքում համակարգչային ծրագրով և ձևակերպում,
2.Արտադրանքի շրջանառության և իրացման վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
3.Նոր ապրանքների գների մուտքագրում համակարգչային ծրագրով և ապրանքների վերագնահատում,
4.Մանրամեծածախ առևտրի առաքիչների փաստաթղթերի սպասարկում,
5.Առաքիչների կողմից օրական վաճառքի արդյունքների ներկայացում վերադասին,
6.Պատվերների ընդունում, համակարգում և տրամադրում շուկայագետներին,
7.Օրվա ընթացքում եղած դեֆիցիտային ապրանքների ցուցակի պատրաստում,
8.Վաճառքի համար ոչ պիտանի ապրանքների վերադարձի ձևակերպում և մուտքագրում,
9.Ապրանքների անվանացանկի, գնացուցակների, հաշվետվությունների, պահանջագրերի, զեկուցագրերի, հաշիվ–ապրանքագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում համակարգչային պատկեր,
10.Առաքիչների կողմից օրական վաճառքի ձևակերպում և մնացորդի ավտոմատացված գործընթացի հսկում, երթուղիների փոփոխության աշխատանքներ ծրագրով,
11.Վերադասի կողմից տրված աշխատանքային ծառայությունների հետ կապված այլ ծառայողական առաջադրանքների կատարում։
- Աշխատանքային փորձը ցանկաիլի է,
- 1C ծրագրի իմացություն,
3.Պատասխանատվության զգացում,
4.Բարձրագույն կրթություն
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային ծրագրերից օգտվելու գիտելիքներ
Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել 010-446334 կամ 010-446383 հեռախոսահամարներով, կամ ուղարկել ինքնակենսագրական staff@grandcandy.am էլ․ հասցեին։
Հասցե՝ Հրանտ Վարդանյան 33, ք․ Երևան