Բիզնես գործընթացների թվայնացման և AI լուծումների ղեկավար

Gotcha.amYerevanstaffamveröffentlicht 31.08.2026
Muss:AI

Պաշտոնի նպատակն է առաջնորդել gotcha-ի բիզնես գործընթացների վերլուծությունը, օպտիմալացումը, ստանդարտացումը և թվայնացումը՝ ապահովելով ERP, POS, CRM և այլ բիզնես համակարգերի, ինչպես նաև ավտոմատացման և արհեստական բանականության (AI) լուծումների համապատասխանությունը բիզնեսի իրական կարիքներին։ Պաշտոնն իրականացնում է նախագծերի ամբողջական ցիկլի կառավարում՝ խնդրի ձևակերպումից, տվյալների վերլուծությունից և պահանջների հավաքագրումից մինչև ներդրում, օգտագործման կայունացում, ֆինանսական ու գործառնական ազդեցության գնահատում և շարունակական բարելավում։

Բիզնես գործընթացների վերլուծություն և օպտիմալացում

  • Բացահայտել, քարտեզագրել և փաստաթղթավորել գործող գործընթացները (AS-IS), դերերը, վերահսկողության կետերը, տվյալների հոսքերը և համակարգային փոխկապակցվածությունները։
  • Վերլուծել ուշացումները, կրկնվող կամ ձեռքով կատարվող քայլերը, սխալների աղբյուրները, վերահսկողության բացերը և խնդիրների խորքային պատճառները։
  • Վերլուծել ERP, POS, CRM և այլ համակարգերում ձևավորվող գործառնական, վաճառքի և հաճախորդների վարքագծի տվյալները՝ բացահայտելով գործընթացների բարելավման և բիզնես արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
  • Գործընթացի սեփականատիրոջ և շահագրգիռ ստորաբաժանումների հետ մշակել օպտիմալացված ապագա գործընթացները (TO-BE), հստակեցնել դերերն ու պատասխանատվությունները։
  • Սահմանել գործընթացների չափորոշիչները, վերահսկողության մեխանիզմները, պահանջվող տվյալները և արդյունավետության ցուցանիշները։
  • Նախապատրաստել և համակարգել ընթացակարգերի, աշխատանքային հրահանգների, գործընթացի հոսքերի և հարակից փաստաթղթերի մշակումը, համաձայնեցումն ու հաստատումը։
  • Պարբերաբար վերանայել ներդրված գործընթացները և նախաձեռնել շարունակական բարելավումներ՝ հիմնվելով տվյալների, օգտատերերի արձագանքի և բիզնես առաջնահերթությունների վրա։

ERP և ավտոմատացման լուծումների նախագծում

  • Հավաքագրել, վերլուծել, փաստաթղթավորել և առաջնահերթացնել բիզնես պահանջները՝ տարբերակելով անհրաժեշտությունը ցանկալի լուծումից։
  • Իրականացնել gap analysis և որոշել՝ պահանջը հնարավոր է բավարարել ստանդարտ ERP ֆունկցիոնալով, կոնֆիգուրացիայով, ինտեգրմամբ, թե լրացուցիչ մշակմամբ։
  • Նախապատվություն տալ ստանդարտ, մասշտաբավորվող և սպասարկելի լուծումներին՝ սահմանափակելով չհիմնավորված ադապմատցումը և դրա հետագա տեխնիկական պարտքը։
  • Մշակել և համաձայնեցնել ֆունկցիոնալ պահանջները, օգտատերերի պատմությունները, բիզնես կանոնները, ընդունման չափանիշներն ու հաշվետվությունների պահանջները։
  • Ապահովել բիզնես պահանջների, հաստատված որոշումների, համակարգային փոփոխությունների և ներդրված լուծումների հետագծելիությունը։
  • Համակարգել ներքին և արտաքին տեխնիկական թիմերի, մատակարարների և խորհրդատուների աշխատանքը՝ ապահովելով բիզնեսի ու տեխնիկական կողմերի միասնական ընկալումը։
  • Բացահայտել և գնահատել AI-ի կիրառման նպատակահարմար հնարավորությունները՝ ներառյալ խելացի workflow-ները, կանխատեսող վերլուծությունը, chatbot-երը, խելացի հաշվետվողականությունը և այլ AI գործիքները։
  • Նախագծել և համակարգել ERP, POS, CRM, ծրագրային հավելվածների, ավտոմատացման գործիքների և AI հարթակների ինտեգրումը՝ ապահովելով տվյալների ու գործընթացների միասնական և արդյունավետ թվային միջավայր։
  • Նախքան AI կամ թվային լուծման ներդրումը գնահատել դրա բիզնես արժեքը, տվյալների հասանելիությունն ու որակը, կիրառման ռիսկերը, տեղեկատվական անվտանգությունը և սպասվող գործառնական ազդեցությունը։

Նախագծերի և փոփոխությունների կառավարում

  • Նախագծի մեկնարկին սահմանել խնդիրը, նպատակը, ակնկալվող արժեքը, շրջանակը, արդյունքները, շահագրգիռ կողմերին, կառավարման մոդելը և արդյունավետության չափանիշները։
  • Մշակել և վարել նախագծի պլանը՝ փուլերով, ժամկետներով, պատասխանատուներով, ռեսուրսներով, կախվածություններով և բյուջեով՝ կիրառելիության դեպքում։
  • Վերահսկել շրջանակի չհիմնավորված ընդլայնումը և գնահատել նոր կամ փոփոխվող պահանջների ազդեցությունը ժամկետների, ծախսերի, ռեսուրսների, ռիսկերի և գործող գործընթացների վրա։
  • Վարել որոշումների, ռիսկերի, խնդիրների և փոփոխությունների գրանցամատյանները, ժամանակին էսկալացնել կրիտիկական շեղումները և առաջարկել լուծումներ։
  • Կազմակերպել աշխատանքային հանդիպումները, արձանագրել որոշումներն ու գործողությունները, ապահովել պատասխանատուների և վերջնաժամկետների հետևողական վերահսկումը։
  • Գնահատել փոփոխության ազդեցությունը դերերի, պարտականությունների, հմտությունների, աշխատանքային ծանրաբեռնվածության և փոխկապակցված գործընթացների վրա։
  • Մշակել և իրականացնել փոփոխությունների կառավարման, հաղորդակցության, ներգրավման և ուսուցման պլան՝ ստորաբաժանումների ղեկավարների ու Գործընթացների սեփականատերերի համատեղ պատասխանատվությամբ։

Թեստավորում, գործարկում և հետներդրումային վերահսկում

  • Մշակել թեստավորման ռազմավարությունը, սցենարները, թեսթավորման տվյալները և ընդունման չափանիշները։
  • Նախքան գործարկումը գնահատել լուծման պատրաստվածությունը, տվյալների միգրացիան, օգտատերերի պատրաստվածությունը և բաց խնդիրների ռիսկերը։
  • Կազմել և համակարգել go-live, կոմունիկացիոն, թրեյնինգ, դադարեցման և post-go-live support plan-երը, ներառյալ պատասխանատուներն ու էսկալացիայի ուղիները։
  • Գործարկումից հետո կազմակերպել խնդիրների գրանցումը, առաջնահերթացումը, լուծումը և համակարգի կայունացման աշխատանքները։
  • Սահմանված ժամանակահատվածում չափել համակարգի կիրառման մակարդակը, տվյալների որակը, գործընթացների պահպանումը և օգտատերերի արձագանքը։
  • Համեմատել հետներդրումային արդյունքները baseline-ի, business case-ի և հաստատված KPI-ների հետ, փաստաթղթավորել քաղված դասերը և փակել նախագիծը։
  • Մշակել թվային և AI լուծումների ֆինանսական ու գործառնական ազդեցության չափման մեթոդաբանությունը՝ ներառյալ ROI-ն, ծախսերի խնայողությունը, արտադրողականության աճը, եկամտային ազդեցությունը և ներդրման վերադարձի ժամկետը։
  • Կատարողական տվյալների, օգտատերերի արձագանքի և փաստացի բիզնես արդյունքների հիման վրա նախաձեռնել ներդրված լուծումների շարունակական կատարելագործում։

Տվյալներ, հաշվետվողականություն և վերահսկողություն

  • Գործընթացների սեփականատերերի հետ սահմանել տվյալների մուտքագրման, ստուգման, հաստատման, պահպանման և փոփոխման կանոնները, ինչպես նաև տվյալների պատասխանատուներին։
  • Սահմանել տվյալների որակի չափորոշիչներն ու վերահսկման մեխանիզմները, բացահայտել համակարգային խնդիրները և համակարգել ուղղիչ գործողությունները։
  • Բիզնեսի հետ համաձայնեցնել dashboard-ների, կառավարչական հաշվետվությունների և վերահսկողական ցուցանիշների տրամաբանությունը։
  • Պատրաստել նախագծերի պարբերական status report-ներ՝ ներկայացնելով առաջընթացը, շեղումները, ռիսկերը, որոշման կարիքները և հաջորդ քայլերը։
  • Պատրաստել վերլուծական հաշվետվություններ և ղեկավարությանը ներկայացնել հիմնական բացահայտումները, միտումները, ռիսկերը, բարելավման հնարավորություններն ու գործնական առաջարկությունները։
  • Ապահովել նախագծային և գործընթացային փաստաթղթերի արդիականությունը, միասնական պահպանումը և հասանելիությունը համապատասխան կողմերի համար։
  • Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 3–5 տարվա համապատասխան փորձ՝ բիզնես գործընթացների վերլուծության, ERP ներդրման, նախագծերի կառավարման կամ թվային վերափոխման ոլորտում։
  • ERP համակարգերի ներդրման կամ զարգացման նախագծերին մասնակցության և միջֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքի փորձ։
  • Թվային փոխակերպման, համակարգերի ինտեգրման, տվյալների վերլուծության կամ AI լուծումների գնահատման և ներդրման փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Business requirements, functional specifications, process flow-ներ և UAT սցենարներ մշակելու գործնական փորձ։
  • ERP/Odoo -ի համակարգի հետ աշխատանքի փորձը, ինչպես նաև project/change management մասնագիտական հավաստագրերը կդիտարկվեն որպես առավելություն։

Մասնագիտական գիտելիքներ և գործիքներ

  • Business process mapping, process redesign, gap analysis և root cause analysis։
  • Project management և change management սկզբունքներ ու գործիքակազմ։
  • ERP համակարգերի հիմնական տրամաբանություն, ինտեգրումներ, master data և reporting architecture-ի ընդհանուր ընկալում։
  • POS և CRM համակարգերի, տվյալների ինտեգրման և միասնական թվային էկոհամակարգի աշխատանքի ընդհանուր ընկալում։
  • AI կիրառման հիմնական ուղղությունների՝ workflow automation, predictive analytics, chatbot-եր և intelligent reporting, գործնական հնարավորությունների ու սահմանափակումների ընկալում։
  • ROI, cost-benefit analysis և թվային լուծումների ֆինանսական ու գործառնական ազդեցության գնահատման սկզբունքներ։
  • BPMN, flowchart կամ համարժեք գործընթացների նկարագրման մեթոդաբանություն։
  • Requirements gathering, prioritization, UAT, cutover, go-live և post-go-live support։
  • Excel/Google Sheets-ի և process mapping/project management գործիքների լավ տիրապետում։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի աշխատանքային իմացություն՝ ըստ բիզնեսի և մատակարարների հետ հաղորդակցության պահանջների։