Լոգիստիկայի համակարգող

GlobbingYerevanstaffamveröffentlicht 15.10.2026

Միացի՛ր Globbing-ի թիմին և դարձի՛ր մեր լոգիստիկ գործընթացների արդյունավետ կազմակերպման կարևոր մասը։

Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող Լոգիստիկայի համակարգողի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու լոգիստիկ գործընթացների սահուն կազմակերպումը, բեռների շարժի վերահսկումը և համապատասխան բաժինների միջև արդյունավետ համագործակցությունը։

Լոգիստիկ գործընթացների ամենօրյա համակարգում և վերահսկում։

Բեռների շարժի, ժամկետների և առաքման գործընթացների մշտադիտարկում։

Լոգիստիկ գործընթացներում ներգրավված բաժինների և գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն։

Փաստաթղթաշրջանառության և լոգիստիկ տվյալների ճշգրիտ վարում։

Առաջացած խնդիրների արագ բացահայտում և լուծումների առաջարկում։

Լոգիստիկ գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների և տվյալների պատրաստում։

Գործընթացների արդյունավետության բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում։

Բարձր պատասխանատվություն և կազմակերպվածություն։

Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն։

Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն։

Հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։

MS Office գործիքների, հատկապես Excel-ի իմացություն։

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

Լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանք դինամիկ և զարգացող միջազգային լոգիստիկ ընկերությունում։

Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություններ։

Աջակցող և համագործակցային աշխատանքային միջավայր։

Մասնակցություն լոգիստիկ գործընթացների կազմակերպման և կատարելագործման աշխատանքներին։