Ինժեներ-լաբորանտ (Գրունտի փորձարկումների ուղղություն)
Շինսերտիֆիկատ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և մասնագիտական աճով հետաքրքրված Ինժեներ-լաբորանտի՝ գրունտի փորձարկումների ուղղությամբ ։
Աշխատանքի հիմնական պարտականությունները
Գրունտի նմուշների ընդունում, նախապատրաստում և փորձարկումների իրականացում,
Գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունների լաբորատոր փորձարկումների իրականացում,
Լաբորատոր սարքավորումների և չափիչ գործիքների ճիշտ օգտագործում,
Փորձարկումների արդյունքների գրանցում և համապատասխան փաստաթղթերի լրացում,
Փորձարկումների իրականացում գործող ստանդարտների և լաբորատոր ընթացակարգերի համաձայն,
Սարքավորումների աշխատանքային վիճակի վերահսկում։
Պահանջվող որակավորում
Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն ՝ ցանկալի է շինարարության, ինժեներական կամ հարակից ոլորտում,
Գրունտների լաբորատոր փորձարկումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
Լաբորատոր սարքավորումների հետ աշխատելու պատրաստակամություն,
Թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Անհրաժեշտության դեպքում ընկերությունը տրամադրում է համապատասխան մասնագիտական ուսուցում։
Աշխատանքային գրաֆիկ
6-օրյա աշխատանքային շաբաթ
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–17:00
Շաբաթ՝ 09:00–14:00
Կիրակի՝ հանգստյան օր
Մենք առաջարկում ենք
Կայուն աշխատանք մասնագիտացված ընկերությունում,
Մասնագիտական զարգացման և վերապատրաստման հնարավորություն,
Մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի որակավորումից և փորձից,
Մասնագիտական աճի հնարավորություն։
📍 Աշխատանքի վայր՝ Երևան Լվովյան 25/1
Նաև կարող եք Ձեր CV-ն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ araks.manucharyan@shincertificate.net
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.