Construction Foreman
«ԳամմաՇին» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում շինարարական աշխատանքների աշխղեկի ՝ լրիվ դրույքով աշխատանքի համար։
Աշխղեկը պատասխանատու է լինելու շինհրապարակում աշխատանքների ամենօրյա կազմակերպման և վերահսկման, աշխատողների և ենթակապալառուների աշխատանքների համակարգման, ինչպես նաև աշխատանքների՝ նախագծին, սահմանված ժամկետներին և որակի պահանջներին համապատասխան իրականացման համար։
Շինհրապարակում ամենօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
Աշխատանքային խմբերի և ենթակապալառուների աշխատանքների համակարգում և առաջադրանքների բաշխում,
Կատարվող աշխատանքների ծավալների, որակի և ժամկետների վերահսկում,
Նախագծերի, գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն և դրանց համապատասխան աշխատանքների կազմակերպում,
Կատարված աշխատանքների որակի ստուգում, թերությունների հայտնաբերում և դրանց վերացման կազմակերպում,
Շինարարական նյութերի և անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկի պլանավորում,
Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման վերահսկում,
Շինհրապարակում առաջացող ընթացիկ տեխնիկական և կազմակերպչական խնդիրների լուծում,
Համագործակցություն նախագծի ղեկավարների, ինժեներների, պատվիրատուի ներկայացուցիչների և ենթակապալառուների հետ
Բարձրագույն կրթություն շինարարության, քաղաքացիական շինարարության կամ հարակից մասնագիտությամբ,
Շինարարության ոլորտում որպես աշխղեկ, շինհրապարակի ղեկավար կամ համանման պաշտոնում աշխատանքային փորձ,
Շինարարական նախագծեր և տեխնիկական գծագրեր կարդալու և հասկանալու կարողություն,
Շինարարական աշխատանքների տեխնոլոգիաների և օգտագործվող նյութերի լավ իմացություն,
Կատարվող աշխատանքների որակը վերահսկելու և նախագծային պահանջներից շեղումները հայտնաբերելու կարողություն,
Աշխատանքների կազմակերպման և մարդկանց ղեկավարելու ունակություն,
Պատասխանատվություն, կազմակերպվածություն և խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողություն,
Աշխատանքի անվտանգության հիմնական պահանջների իմացություն։
Աշխատավարձը, 650-800 հզ դրամ, կախված թեկնածուի որակավորումից։
Շինհրապարակը գտնվում է Երևանում։