1C օպերատոր
About the company
Մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Ագաթ տնտեսական խանութների ցանցը, Ավան-Առինջի նորաբաց մասնաճյուղում աշխատելու համար համագործակցության է հրավիրում 1C օպերատորի:
Your tasks
- Ընդունել վաճառքի ենթակա ապրանքները և մուտքագրել տվյալները համակարգում
- Կազմել մուտքի/ելքի փաստաթղթեր
- Օրական/ամսական հաշվետվությունները մուտքագրել համակարգում
- Վարել փաստաթղթերի պատշաճ հաշվառում և պահպանում
- Հաճախորդներին տրամադրվող քարտերի տվյալները մուտքագրել համակարգում
- Վաճառասրահի աշխատակիցներին տրամադրել գնապիտակներ, շտրիխ կոդեր՝ ըստ անհրաժեշտության
Requirements
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն
- MS Office համակարգչային փաթեթի իմացություն
- ՀԾ առևտուր կամ 1C:ERP համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն (չիմացության դեպքում կիրականացվի ընտրված թեկնածուի ուսուցում)
- Պատասխանատվություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ժամանակի կառավարում
Other
Աշխատանքը հերթափոխային է, աշխատանքային շաբաթը՝ վեցօրյա։