Quality Management Specialist at the Healthcare Facility (AMAA) Charitable Foundation

HealthTech

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ՙԱՄԱԱ՚ բարեգործական հիմնադրամի կլինիկան (AMAA/Charitable foundation clinic) փնտրում է  Որակի կառավարման մասնագետի , ով կհամակարգի առողջապահական կազմակերպությունում որակի կառավարման համակարգի մշակման, ներդրման, զարգացման և շարունակական բարելավման գործընթացը։ Այս պաշտոնը ենթադրում է ոչ միայն գործողությունների և փաստաթղթերի վերահսկում, այլև կազմակերպության առողջապահական բլոկի որակի կառավարման ամբողջական համակարգի ձևավորում ՝ ապահովելով անվտանգ, արդյունավետ, չափելի և միջազգային լավագույն փորձին համապատասխանող գործընթացներ։ Որակի կառավարման մասնագետը սերտորեն համագործակցելու է կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավարի և կլինիկաների աշխատակիցների հետ՝ ձևավորելու որակի, պացիենտների անվտանգության, պատասխանատվության և շարունակական բարելավման մշակույթ։ Պաշտոնի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել այնպիսի որակի կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա կազմակերպությանը համակարգված կերպով գնահատել գործընթացները, բացահայտել ռիսկերը, կանխարգելել սխալները, չափել արդյունքները և ապահովել շարունակական բարելավում։

Որակի կառավարման համակարգի ռազմավարական զարգացում

Մշակել և ներդնել կազմակերպության Որակի կառավարման համակարգը (Quality Management System) ՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին համապատասխան։

Գնահատել գործող գործընթացները, իրականացնել Gap Analysis և մշակել բարելավման առաջնահերթություններ։

Սահմանել որակի կառավարման նպատակները, չափորոշիչները և զարգացման ուղղությունները։

Մշակել և ներդնել որակի կառավարման տարեկան/միջնաժամկետ գործողությունների ծրագրեր։

Ապահովել որակի կառավարման համակարգի շարունակական բարելավումը և արդյունավետության գնահատումը։

Գործընթացների և փաստաթղթերի կառավարում

Մշակել, վերանայել և ներդնել SOP-ներ, քաղաքականություններ, ընթացակարգեր, աշխատանքային հրահանգներ, ձևաթղթեր և checklist-ներ ։

Ապահովել գործընթացների ստանդարտացման, փաստաթղթավորման և վերահսկելիության բարձր մակարդակ։

Վերահսկել ընթացակարգերի համապատասխանությունը կազմակերպության ներքին պահանջներին և կիրառելի կարգավորումներին։

Որակի չափում և KPI-ների կառավարում

Սահմանել առողջապահական ծառայությունների որակի և արդյունավետության Quality KPI-ներ ։

Պարբերաբար ներկայացնել ղեկավարությանը որակի ցուցանիշների վերլուծություններ և բարելավման առաջարկություններ։

Վերլուծել միտումները և նախաձեռնել անհրաժեշտ ուղղիչ ու կանխարգելիչ միջոցառումներ։

Ներքին աուդիտ և CAPA

Մշակել ներքին աուդիտի համակարգ։

Կազմակերպել և իրականացնել պարբերական ներքին աուդիտներ։

Բացահայտել անհամապատասխանությունները, դրանց պատճառները և համակարգային խնդիրները։

Մշակել, ներդնել և վերահսկել CAPA ( Ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ ) ծրագրերը։

Ռիսկերի և պացիենտների անվտանգության կառավարում

Ներդնել և զարգացնել առողջապահական ռիսկերի կառավարման համակարգ։

Մշակել բժշկական միջադեպերի և near-miss  (կանխված միջադեպ) դեպքերի գրանցման, ուսումնասիրման և վերլուծության մեխանիզմներ։

Իրականացնել Root Cause Analysis (RCA) ՝ համակարգային խնդիրների և միջադեպերի հիմքում ընկած պատճառները բացահայտելու նպատակով։

Մշակել պացիենտների անվտանգության բարձրացմանն ուղղված կանխարգելիչ և բարելավման ծրագրեր։

Ներդնել պացիենտների հետադարձ կապի հավաքագրման, վերլուծության և բարելավման մեխանիզմներ։

Կազմակերպել անձնակազմի ուսուցում և նոր գործընթացների գործնական ներդրում

Ղեկավարության հետ համագործակցություն

Պարբերաբար ներկայացնել որակի կառավարման համակարգի արդյունքները, հիմնական ռիսկերը, անհամապատասխանությունները և բարելավման առաջարկությունները։

Մասնակցել կազմակերպության ռազմավարական որոշումների կայացման գործընթացներին՝ որակի և պացիենտների անվտանգության տեսանկյունից։

Պարտադիր կրթություն և որակավորում

Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ տարբերակներից առնվազն մեկին՝

ավագ բուժաշխատող է՝ համապատասխան մասնագիտական կրթությամբ և առողջապահության ոլորտի որակի կառավարման համապատասխան վերապատրաստմամբ

առկա է Հանրային առողջապահության կամ Առողջապահության կառավարման մագիստրոսի որակավորում։

Պարտադիր է նաև առողջապահության ոլորտի որակի կառավարման համապատասխան դասընթաց/վերապատրաստում՝ առնվազն 50 կրեդիտ ծավալով։

Թեկնածուն պետք է կարողանա ներկայացնել համապատասխան որակավորումը/վերապատրաստումը հավաստող փաստաթուղթ։

Պարտադիր մասնագիտական փորձ

Պարտադիր է առողջապահական կազմակերպությունում որակի կառավարման համակարգի մշակման և/կամ գործնական ներդրման ապացուցելի աշխատանքային փորձը։

Միայն որակի կառավարման դասընթացի կամ հավաստագրի առկայությունը բավարար չէ ։

Թեկնածուն պետք է ունենա գործնական փորձ հետևյալ ուղղություններով՝

Quality Management System-ի մշակում և ներդրում,

գործընթացների գնահատում և Gap Analysis ,

SOP-ների, քաղաքականությունների, ընթացակարգերի, ձևաթղթերի և checklist-ների մշակում,

փաստաթղթերի կառավարման համակարգի ներդրում,

Quality KPI-ների սահմանում և մոնիթորինգ,

ներքին աուդիտների պլանավորում և իրականացում,

անհամապատասխանությունների կառավարում,

CAPA ծրագրերի մշակում և վերահսկում,

ռիսկերի կառավարման համակարգի ներդրում,

բժշկական միջադեպերի և near-miss դեպքերի կառավարման համակարգ,

Root Cause Analysis (RCA) ,

պացիենտների անվտանգության և հետադարձ կապի համակարգերի ներդրում,

անձնակազմի ուսուցում և նոր գործընթացների գործնական ներդրում։

Առաջնորդական և մասնագիտական հմտություններ

Ռազմավարական և համակարգային մտածողություն

Բարձր զարգացած վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ

Գործընթացների նախագծման և օպտիմալացման կարողություն

Աուդիտի և ռիսկերի կառավարման հմտություններ

Տվյալների հիման վրա որոշումների կայացման կարողություն

CAPA և RCA մեթոդաբանությունների գործնական իմացություն

Փաստաթղթերի և գործընթացների կառավարման բարձր մակարդակի հմտություններ

Ղեկավարների և բազմամասնագիտական թիմերի հետ արդյունավետ համագործակցության կարողություն

Փոփոխությունների կառավարման և կազմակերպչական մշակույթի զարգացման հմտություններ

Բարձր հաղորդակցական և ներկայացման հմտություններ

Բարձր պատասխանատվություն, օբյեկտիվություն և մասնագիտական էթիկա

Անկախ աշխատելու և միաժամանակ տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։

Առավելություն կհամարվի առողջապահական որակի միջազգային ստանդարտների և մեթոդաբանությունների իմացությունը, ինչպես նաև միջազգային հավատարմագրման/սերտիֆիկացման գործընթացներին մասնակցության փորձը։

Աշխատավայր՝  ք․Երևան, Նիկոլ Դուման 22/1

Աշխատանքային օրեր՝  ճկուն

Աշխատանքային ժամեր՝  շաբաթական մեկ օր առկա տարբերակ՝ 4 ժամ, շաբաթական 16 ժամ հեռավար աշխատելու հնարավորությամբ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ներկայացնել իրենց հայտադիմումները՝  առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը  և ներառելով հետևյալ փաստաթղթերը՝

Ռեզյումե կամ ինքնակենսագրական, որը ներկայացնում է համապատասխան փորձը և որակավորումները

Կարճ ուղեկցող նամակ, որտեղ կներկայացնեք Ձեր մասնագիտական մոտեցումը և հետաքրքրվածությունը տվյալ հաստիքի նկատմամբ

Հետաքրքրվածության դեպքում խրախուսում ենք շուտ դիմելը, քանի որ ընտրության գործընթացն իրականացվելու է հայտադիմումների ընդունելությանը զուգահեռ։

Ով ենք մենք

AMAA-ն հիմնադրվել է  1918 թվականին  Ուստրում ( ԱՄՆ , Մասաչո/ւսեթս)՝ Հայ Ավետարանական համայնքի կողմից՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին աջակցելու նպատակով։

1991 թվականին , 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, AMAA-ն հիմնեց իր գրասենյակը նաեւ  Երեւանում ՝ ընդլայնելով իր գործունեությունը Հայաստանում։

Այսօր,  ավելի քան 400 աշխատակիցներով , AMAA-ն գործում է  Հայաստանի բազմաթիվ մարզերում ՝ իրականացնելով կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր։

Ինչ ենք անում

Օգնությունից դեպի զարգացում

Իր գործունեության սկզբնական տարիներին AMAA-ի ջանքերը հիմնականում ուղղված էին օգնության տրամադրմանը՝ աջակցելու ժողովրդին եւ օգնելու հաղթահարել ծանր ճգնաժամային փուլը։

Ժամանակի ընթացքում, սակայն, կազմակերպության գործունեությունը աստիճանաբար փոխվեց՝ անցում կատարելով հրատապ օգնությունից  դեպի երկարաժամկետ եւ կայուն զարգացման ծրագրերի իրականացում։

Մենք փնտրում ենք այնպիսի անհատների, ովքեր պատրաստ են միանալ մեր թիմին՝ այս ռազմավարությունը կյանքի կոչելու եւ մեր մարդակենտրոն մոտեցման շրջանակում իրենց ներդրումն ունենալու համար՝ ապահովելով, որ յուրաքանչյուր շահառու ստանա համակողմանի աջակցություն։

Մեր ռազմավարական հիմնասյուները

Հիմնվելով իր երեք հիմնասյուների վրա՝  կրթական ,  մարդասիրական (սոցիալական, առողջապահական, տնտեսական)  եւ  հոգեւոր-մշակութային , AMAA-ն Հայաստանում իրականացնում է մարդակենտրոն ծրագրեր՝ առաջնորդվելով  Միտք–Մարմին–Հոգի   ձեւաչափով, որը նպաստում է մարդկանց  համակողմանի կրթության, արժանապատիվ կյանքի եւ հոգեւոր արժեքների զարգացմանը։

Մեր հանձնառությունը՝ արդարության եւ հարգանքի նկատմամբ

AMAA-ը հավասար հնարավորություններ ապահովող գործատու է եւ կարեւորում է բազմազանությունը։ Բոլոր որակավորված թեկնածուները կդիտարկվեն հավասարապես՝ անկախ ռասայից, սեռից, տարիքից կամ սոցիալական ու անձնական ծագումից։

Ինչու աշխատել AMAA-ում

Քանի որ առկա է

Իմաստալից և արժեքավոր աշխատանք

Մասնագիտական զարգացման եւ ուսուցման հնարավորություններ

Տարեկան հասանելի վճարվող հանգստյան օրեր

Մի շարք բժկական ծառայությունների անվճար հասանելիություն աշխատակիցների և ընտանիքի անդամների համար

Ամառային ճամբար աշխատակիցների երեխաների համար