Armenian Language and Literature Specialist at AMAA’s “Shogh” Day Center in Vanadzor
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը փնտրում է Հայոց լեզվի և գրականության մասնագետի, ով կմիանա մեր առաքելությանը՝ աջակցելու ք. Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնում երեխաների ուսուցման որակյալ և արդյունավետ կազմակերպմանը՝ նպաստելով նրանց լեզվական, հաղորդակցական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Մասնագետը աջակցում է երեխաներին դասապատրաստման գործընթացում, զարգացնում է նրանց լեզվական մտածողությունը, բանավոր և գրավոր խոսքը, ընթերցանության ընկալման, վերլուծական և ստեղծագործական գրելու հմտությունները։
Հայոց լեզվի և գրականության մասնագետը աշխատում է կենտրոնի սաների հետ՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները, անհատական կարիքներն ու կրթական մակարդակը։ Մասնագետի պարտականությունն է կազմակերպել և իրականացնել ուսումնական և զարգացնող աշխատանքներ, տրամադրել անհատական և խմբային աջակցություն՝ նպաստելով երեխաների կրթական առաջընթացին, ինքնարտահայտման և ինքնավստահության զարգացմանը։
Հայոց լեզվի և գրականության մասնագետը անմիջապես հաշվետու է «Շող» ցերեկային կենտրոնի համակարգողին։
Առարկայի խոր իմացություն, առարկայի դասավանդման մեթոդաբանության տիրապետում
Աշխատանքային ծրագրերի մշակում, համաձայնեցում Կենտրոնի համակարգողի հետ
Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի և դասավանդման մեթոդների մշակում և կազմում՝ նաև դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում թեստավորման և դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում և գրառումների կատարում
Երեխաների հետ առաջացած խնդիրների քննարկում համապատասխան մասնագետների հետ
Կենտրոնում երեխաների տնային հանձնարարակնների պատշաճ և ժամանակին իրականցում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում
Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
Դասամատյանների ճշգրիտ և ժամանակին լրացում
Կենտրոնում առաջացած խնդրների քննարկում Կենտրոնի համակարգողի և սոցիալական աշխատողների հետ
Մասնակցություն թիմային քննարկումններին
Թիմային քննարկման արդյուքնում Կենտրոնի շահառուների և նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում, գաղտնիության պահպանում
Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…
Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է
Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ
Ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ
Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու հմտություն
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
Հաղորդակցման հմտություններ
Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
Վստահելիություն
Նախաձեռնելու կարողություն
Գաղտնապահություն
Ինքնավստահություն
Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
Աշխատավայր՝ ք. Վանաձոր, Հերացի 35
Աշխատանքային Օրեր ՝ Երկուշաբթի- ուբաթ
Աշխատանքային ժամեր` 13:00-17:00
Հետաքրքրված թեկնածուները կարող են ներկայացնել իրենց հայտադիմումները՝ առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը և ներառելով հետևյալ փաստաթղթերը՝
Ռեզյումե կամ ինքնակենսագրական, որը ներկայացնում է համապատասխան փորձը և որակավորումները
Կարճ ուղեկցող նամակ, որտեղ կներկայացնեք Ձեր մասնագիտական մոտեցումը և հետաքրքրվածությունը տվյալ հաստիքի նկատմամբ
Հետաքրքրվածության դեպքում խրախուսում ենք շուտ դիմելը, քանի որ ընտրության գործընթացն իրականացվելու է հայտադիմումների ընդունելությանը զուգահեռ։
Ով ենք մենք
AMAA-ն հիմնադրվել է 1918 թվականին Ուստրում ( ԱՄՆ , Մասաչո/ւսեթս)՝ Հայ Ավետարանական համայնքի կողմից՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին աջակցելու նպատակով։
1991 թվականին , 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, AMAA-ն հիմնեց իր գրասենյակը նաեւ Երեւանում ՝ ընդլայնելով իր գործունեությունը Հայաստանում։
Այսօր, ավելի քան 400 աշխատակիցներով , AMAA-ն գործում է Հայաստանի բազմաթիվ մարզերում ՝ իրականացնելով կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր։
Ինչ ենք անում
Օգնությունից դեպի զարգացում
Իր գործունեության սկզբնական տարիներին AMAA-ի ջանքերը հիմնականում ուղղված էին օգնության տրամադրմանը՝ աջակցելու ժողովրդին եւ օգնելու հաղթահարել ծանր ճգնաժամային փուլը։
Ժամանակի ընթացքում, սակայն, կազմակերպության գործունեությունը աստիճանաբար փոխվեց՝ անցում կատարելով հրատապ օգնությունից դեպի երկարաժամկետ եւ կայուն զարգացման ծրագրերի իրականացում։
Այսօր, նոր մոդելի դպրոցների երկարաժամկետ տեսլականի շրջանակում , AMAA-ն վերափոխում է իր կրթահամալիրները՝ դարձնելով դրանք ինտեգրված կենտրոններ, որտեղ մեկ տանիքի ներքո միավորվում են առանձին գործող ծառայությունները ՝ կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրերը։
Մենք փնտրում ենք այնպիսի անհատների, ովքեր պատրաստ են միանալ մեր թիմին՝ այս ռազմավարությունը կյանքի կոչելու եւ մեր մարդակենտրոն մոտեցման շրջանակում իրենց ներդրումն ունենալու համար՝ ապահովելով, որ յուրաքանչյուր շահառու ստանա համակողմանի աջակցություն։
Մեր ռազմավարական հիմնասյուները
Հիմնվելով իր երեք հիմնասյուների վրա՝ կրթական , մարդասիրական (սոցիալական, առողջապահական, տնտեսական) եւ հոգեւոր-մշակութային , AMAA-ն Հայաստանում իրականացնում է մարդակենտրոն ծրագրեր՝ առաջնորդվելով Միտք–Մարմին–Հոգի ձեւաչափով, որը նպաստում է մարդկանց համակողմանի կրթության, արժանապատիվ կյանքի եւ հոգեւոր արժեքների զարգացմանը։
Մեր հանձնառությունը՝ արդարության եւ հարգանքի նկատմամբ
Հիմնվելով իր երեք հիմնասյուների վրա՝ կրթական, մարդասիրական (սոցիալական, առողջապահական, տնտեսական) եւ հոգեւոր-մշակութային, AMAA-ն Հայաստանում իրականացնում է մարդակենտրոն ծրագրեր՝ առաջնորդվելով «Միտք–Մարմին–Հոգի» ձեւաչափով, որը նպաստում է մարդկանց համակողմանի կրթության, արժանապատիվ կյանքի եւ հոգեւոր արժեքների զարգացմանը։
Ինչու աշխատել AMAA -ի «Շող» ցերեկային կենտրոնում
Քանի որ առկա է
Իմաստալից և արժեքավոր աշխատանք
Մասնագիտական զարգացման եւ ուսուցման հնարավորություններ
Տարեկան հասանելի վճարվող հանգստյան օրեր
Մի շարք բժկական ծառայությունների անվճար հասանելիություն աշխատակիցների և ընտանիքի անդամների համար
Ամառային ճամբար աշխատակիցների երեխաների համար