Social Media Manager

ԽոստումYerevanstaffamveröffentlicht 05.11.2026

«Խոստում» համահայկական նախաձեռնությունը փնտրում է փորձառու և ստեղծագործ SMM մասնագետի, որը պատասխանատու կլինի նախաձեռնության սոցիալական մեդիայի էջերի ամբողջական վարման, բովանդակության պլանավորման և լսարանի ներգրավվածության բարձրացման համար։

Փնտրում ենք մասնագետի, որը ոչ միայն հրապարակումներ կտեղադրի, այլև կկարողանա ձևավորել սոցիալական մեդիայի հստակ ռազմավարություն, ստեղծել ազդեցիկ բովանդակություն, պահպանել բրենդի հաղորդակցման միասնական ոճը և ապահովել չափելի արդյունքներ։

  • Խոստում» նախաձեռնության սոցիալական մեդիայի էջերի ամբողջական վարում,
  • սոցիալական մեդիայի ռազմավարության և ամսական կոնտենտ պլանի մշակում,
  • հրապարակումների, Stories-ի, Reels-ի և այլ ձևաչափերի թեմաների ու գաղափարների մշակում,
  • հայերեն գրագետ և բրենդի ոճին համապատասխան տեքստերի պատրաստում,
  • հրապարակումների ժամանակացույցի կազմում և նյութերի ժամանակին տեղադրում,
  • ռիլմեյքերի, դիզայների և մարքեթինգի ղեկավարի հետ համատեղ աշխատանքի կազմակերպում,
  • նկարահանման համար տեխնիկական առաջադրանքների և կոնտենտային սցենարների պատրաստում,
  • սոցիալական մեդիայի էջերին ուղղված մեկնաբանություններին և անձնական հաղորդագրություններին ժամանակին, գրագետ և «Խոստում»-ի հաղորդակցման ոճին համապատասխան պատասխանների տրամադրում,
  • լսարանի ներգրավվածության, հասանելիության և էջերի աճի ապահովում,
  • սոցիալական մեդիայի գովազդային արշավների առաջարկում և մասնակցություն դրանց իրականացմանը,
  • էջերի վիճակագրության մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում,
  • սոցիալական մեդիայի նոր ձևաչափերի, գործիքների և միտումների ուսումնասիրություն,
  • միջոցառումների, հանդիպումների և նախաձեռնության այլ նախագծերի առցանց լուսաբանում,
  • անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ մարզեր գործուղումների մասնակցություն։
  • Երևանի գրասենյակից աշխատելը պարտադիր է (IN OFFICE),
  • SMM ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • սոցիալական մեդիայի էջերի ռազմավարական վարման հաստատված փորձ,
  • Instagram-ի, Facebook-ի գործիքների ու ալգորիթմների լավ իմացություն,
  • կոնտենտ ռազմավարություն և հրապարակումների պլան մշակելու կարողություն,
  • հայերեն գրագետ և ազդեցիկ տեքստեր գրելու բարձր կարողություն,
  • Reels-ի, Stories-ի և այլ ժամանակակից ձևաչափերի լավ իմացություն,
  • Meta Business Suite-ի և Meta Ads Manager-ի հետ աշխատելու փորձ,
  • սոցիալական մեդիայի արդյունքները վերլուծելու և բարելավման լուծումներ առաջարկելու կարողություն,
  • բրենդի հաղորդակցման միասնական ոճը պահպանելու հմտություն,
  • ստեղծագործական գաղափարներ մշակելու և թիմին հստակ առաջադրանքներ փոխանցելու կարողություն,
  • ինքնուրույն աշխատելու, աշխատանքները պլանավորելու և ժամկետները պահպանելու ունակություն,
  • բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • կատարված աշխատանքների պորտֆոլիոյի պարտադիր առկայություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական և վարված սոցիալական մեդիայի էջերի կամ իրականացված նախագծերի օրինակներ՝ նշելով թեկնածուի կատարած աշխատանքը և գրանցված արդյունքները։

Միայն հրապարակումներ տեղադրելու փորձը բավարար չէ։ Դիտարկվելու են բովանդակության ռազմավարություն մշակելու, գրագետ տեքստեր գրելու և էջերի աճի համար պատասխանատվություն ստանձնելու փորձ ունեցող թեկնածուները։

Ընտրության ընթացքում կարող է առաջարկվել գործնական առաջադրանք։

Աշխատավարձը՝ մրցակցային և պայմանագրային՝ կախված թեկնածուի փորձից, մասնագիտական մակարդակից և պորտֆոլիոյից։